Պենտագոնի ղեկավարն ու Իսրայելի վարչապետը քննարկել են «իրանական սպառնալիքը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են տարածաշրջանում Իրանի ենթադրյալ սպառնալիքները և պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը «իրանական ագրեսիայի» դեմ, ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Երկու ղեկավարները քննարկել են տարածաշրջանում Իրանից բխող սպառնալիքները և պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը՝ իրանական ագրեսիային հակազդելու համար»,- ասվում է Պենտագոնի հաղորդագրությունում։
Ինչպես նշվում է, Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի պարտավորությունները՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Բացի այդ, Պենտագոնի ղեկավարն ու Իսրայելի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրներ։