Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես ամենևին կողմնակից չեմ արտոնություններին, ես կողմնակից եմ հայ տղամարդկանց և հայ կանանց ներուժի լիարժեք օգտագործմանն, փոխլրացմանը»․ Մանե Թանդիլյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aravot.am-ը զրուցել է Մայրության եւ գեղեցկության օրվա առիթով Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կազմակերպված «Կնոջ հայացքը» խորագրով կին լուսանկարիչների թեմատիկ ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնող, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ:

−Մոտ երկու շաբաթ առաջ ձեր հետ միասին ներկա էինք մի գրքի քննարկմանը, որտեղ դուք խոսեցիք 50 կանանց մասին, որ փոխել են աշխարհը։ Տեղյակ եմ, որ մոտ ժամանակներս կհրատարակվի նույնաբովանդակ եւս մի գիրք, որտեղ ներկայացված են լինելու աշխարհը փոխած 50 հայ կանայք, իսկ հեռանկարում նաեւ հաշմանդամություն ունեցող 50 կանայք են։ Այսինքն, կանայք ամեն ինչ կարող են։ Այսօր դուք ձեր խոսքում ասացիք, որ կանանց ընդամենը մեկ բան է անհրաժեշտ․ որ իրենց չխանգարեն։ Ոչ թե աշխարհում, այլ Հայաստանում եւ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը տղամարդիկ, սկսած 2020 թվականի նոյեմբերի 9−ից, ոչ մի կերպ չեն կարողանում փոխել։ Ինչն է խանգարում, որ կանայք վերցնեն նախաձեռնությունը։

−Որ իրենց մոտ չի ստացվում, ես այնքան էլ խիստ չեմ, ինչքան դուք։ Բայց միեւնույն ժամանակ ես խիստ եմ եւ պահանջկոտ կանանց ներուժը լիարժեքորեն իրացնելու հարցում։ Որովհետեւ խորապես համոզված եմ, որ առաջնորդության, կառավարման, կազմակերպման հարցում կանայք ունեն հրաշալի ներուժ՝ այն ներուժը, որը կարող է արդյունք ստեղծել, որը կարող է խնդիրներ լուծել, որոնք, այո, ինչ−որ պարագաներում, ինչ-որ պայմաններում տղամարդկանց ուժից վեր լինել։ Ինչու, որովհետեւ դրանք տարբեր ներուժեր են։ Մի տեղ կինն է ավելի, առավելություն ունի կին լինելով, մի տեղ՝ տղամարդը։ Դրա համար ես միշտ այն մտքի կողմնակիցն եմ, որ այստեղ փոխլրացման մասին է խոսքը։ Եվ կանանց առաջնորդությունն ամենեւին չի նսեմացնում տղամարդկանց առաջնորդությունը։

Մտածելու տեղիք եք տալիս, որ արդյոք կան իրավիճակներ, որտեղ ավելի շահեկան է կնոջ առաջնորդությունը։ Եվ այստեղ ես պիտի ձեզ հետ համաձայնեմ, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, եւ ես գիտեմ, որ շատ տղամարդկանց է մտածելու տեղիք տալիս, որ գուցե կանանց կառավարմամբ եւ առաջնորդությամբ լուծվեն խնդիրները, որոնք 30 տարի չեն լուծվում։ Եվ պիտի ասեմ, որ 30 տարի տղամարդկանց առաջնորդությամբ չեն լուծվում։ Հետեւաբար, արդարացի է մտածմունքը, որ գուցե պետք է ինչ-որ բան փոխել, փոխել արմատապես, փոխել բովանդակային, ոչ թե ձեւական՝ քվոտաներով, իբրեւ թե արտոնություններ տալով։

Ես ամենեւին կողմնակից չեմ արտոնություններին։ Ես կողմնակից եմ տղամարդկանց եւ կանանց, հայ տղամարդկանց եւ հայ կանանց ներուժի լիարժեք օգտագործման, փոխլրացման։ Եվ այս հարիր չէ մրցակցությունը։ Այստեղ հարիր է խոհեմությունը եւ մեկը՝ մյուսին զիջելու ու հնարավորություններն ընկալելու կարողությունը։ Իսկ սա բնորոշ է խելացի տղամարդկանց, կրթված տղամարդկանց, հասկացող տղամարդկանց, որոնց թիվը, հույս ունեմ, պիտի ավելանա Հայաստանում։

-Իսկ գործնական քայլերի մասով ի՞նչ կասեք։

-Գործնական քայլերը ես ավելի շատ տեսնում եմ նրանում, ինչ մենք անում ենք։ Ես սա չեմ թաքցնում, որովհետեւ նաեւ մեր կուսակցությունը ստեղծվել է ընկալելով, որ կանանց ներուժը լիարժեքորեն իրացված չէ։ Եվ ես, հանդիսանալով նաեւ կուսակցության նախագահ, հենց դրա ջատագովն եմ, որ ավելանա կանանց թիվը կառավարման, առաջնորդության ոլորտում, որովհետեւ հրապարակային քաղաքականությամբ զբաղվելը հենց առաջնորդության տարրերի վերցնել է նշանակում եւ նաեւ ընտրել-ընտրվելու իրավունքը լիարժեքորեն իրացնել։

Հաճախ ասում են, որ մեր երկրում կանանց չեն ընտրում։ Ես կտրականապես հրաժարվում եմ դրա հետ համաձայնել, կամ եթե դա ինչ-որ մարդկանց համար այդպես է, դրա հետ հաշտվել։ Ես երկու անգամ ընտրվել եմ որպես ԱԺ պատգամավոր եւ մեծամասնական կոմպոնենտով։ Հետեւաբար, համաձայն չեմ, որ կանանց չեն ընտրում։ Ուղղակի կանանցից պահանջն է շատ բարձր։ Եվ ես նաեւ գոհ եմ դրանից, որովհետեւ դրա հետեւանքով ունենալու ենք կանանց որակյալ առաջնորդություն։ Եվ ընտրովի տարբեր պաշտոններում ընտրվելիս, պետք է իմանանք, որ մեր հետ որակ պետք է բերենք եւ այլընտրանք չունենք։

-Արդյոք սա արդյունքը չէ այն բանի, որ հասարակությունը դեռ լիովին չի գիտակցել, որ կանանց ընտրելը որակ էլ կբերի։

-Գիտեք, պահանջը շատ է, դրա համար է կանանց քանակը քիչ։ Ես սա պատահական չեմ ասում, որովհետեւ նաեւ խորհրդանշական է, որ քվոտան ամեն երրորդը այլ սեռից է։ Երեք անգամ կինը պետք է լավը լինի, որպեսզի հայտնվի ավելի բարձր հորիզոնականներում, որտեղ բնականից հայտնվում են տղամարդիկ։ Թեպետ դա շատ դժվար է, բայց մյուս կողմից դա պետք է Հայաստանին, որովհետեւ մենք, այո, պարտավոր ենք որակ ակնկալել։ Եվ երբ կանանցից պահանջի նշաձողը երեք անգամ բարձր է, ինքնաբերաբար, դրա հետ որակ է գալիս: Եվ ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները նկատեն հրապարակային, հանրային կյանքում քաղաքականությամբ զբաղվող կանանց, համեմատական առումով, տեսանելի շահեկան վիճակը։

Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու