Նոր բեկում Պեմզաշենի գործում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Կրկին 2 ամսով երկարացվել են Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքի ժամկետները։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը, մեր զրույցում ասում է՝ նախաքննության այս փուլում գործի ընթացքի ու ձեռք բերված ապացույցների մասին խոսել չի կարող, քանի որ իրեն շատ բան էլ հայտնի չէ։ Ըստ նրա, սակայն, Արկադի Բարսեղյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
«Մինչև հիմա էլ հերքում է Արկադին, բայց որ կալանավորված է, ուրեմն մի բան կա, չէ՞։ Ես հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Անմեղության կանխավարկած կա, քննությունը կասի ամեն բան»,- ասում է Սևակը։
Ավելին՝ այստեղ