Երևան, 11.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անընդունելի է պառակտողական օրակարգերի, լղոզված ձևակերպումների բարձրաձայնումը, մենք բավարար ուժ ունենք՝ սերունդներին փոխանցելու հայկական Արցախ. Ռուբեն Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արցախը հիմա կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ, ու մենք այլ ճանապարհ չունենք, քան դրանց արժանապատվորեն դիմակայելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Այս բարդ իրավիճակում անընդունելի եմ համարում պառակտողական օրակարգերի, տարբեր լղոզված ձևակերպումների բարձրաձայնումը, որովհետև ավելի քան համոզված եմ, որ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք, մենք բավարար ուժ ունենք պահպանելու Արցախը, մեր սերունդներին փոխանցելու անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախ:

Առաջնորդների խնդիրը պետք է լինի ժողովրդին համախմբել գաղափարի ու մեր միակ նպատակի շուրջ, ոգեշնչել, սեփական ուժերի նկատմամբ հավատ ու վստահություն ներշնչել, քանի որ դժվար է հաղթել այն ժողովրդին, որը դիմակայում է ոգով ու կամքով: Ու հենց այդ ոգին ու կամքն էր, որ մեր տղաներին մղեց արժանի հակահարված տալ մարտի 5-ին ադրբեջանական ահաբեկչական գործողություններին:

Երեկ լրացավ մեր ընկած տղաների մահվան 7-րդ օրը: Ես սգում եմ նրանց կորուստը, բայց կարծում եմ, որ նրանց հոգեհանգստի ու հուղարկավորության ժամանակ պետք է գերակայեին ոչ թե ընկճվածության ու սգի, այլ միավորվելու ու կուռ բռունցք դառնալու տրամադրությունները: Նրանք մեզնից դա էին պահանջելու:

Մենք բավարար չափով չգնահատեցինք, մեր հարգանքն ու երախտագիությունը չհայտնեցինք մեր այն կենդանի հերոսներին, որոնք արագ կերպով արձագանքեցին ադրբեջանական ահաբեկչությանը, կանգնեցին ոստիկանության տղաների թիկունքին ու արժանի հակահարված տվեցին հակառակորդին՝ իրենց այդ արարքով ցույց տալով, թե ինչպես պետք է մեզ դրսևորենք:

Մենք չգնահատեցինք նաև ռուս խաղաղապահների գործողությունները, որոնք առաջին օգնությունն էին ցուցաբերել մեր տղաներին ու դադարեցրել կրակը, ճշգրիտ տեղեկատվություն էին հաղորդել իրադարձությունների մասին, ինչն այս իրավիճակում չափազանց կարևոր էր: Փոխարենը նրանք անգամ հակառուսական ակցիաների թիրախ դարձան:

Գաղափարը, կամքն ու ոգին շատ ավելի զորեղ են, քան ցանկացած զենք ու սպառնալիք»,- գրել է Վարդանյանը:

Ավելի քան 7 հազար բռնագաղթած արցախցի հումանիտար օգնություն է ստացել «Եվրասիա»-ի աջակցությամբ Մասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Բլոգեր Նինա Տիտանյանի հայրն է կյանքից հեռացելԻրանի շուրջ նոր լարվածություն․ Թրամփը զգուշացնում է պատերազմի ամենավտանգավոր պահի մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է Հայտնի են գարնանային արձակուրդի օրերը Իրանը կորցրել է հրթիռային կայանքների ավելի քան 90%-ը․ Bloomberg Ո՞վ կլինի Իրանի նոր առաջնորդը ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Գիտնականները պարզել են, թե ինչպես է երկրորդ հղիությունը վերափոխում կնոջըՖասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԼիբանանի խորհրդարանը երկարաձգել է իր լիազորությունները երկու տարով՝ Իսրայելի հետ պшտերազմի պատճառով Իրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլԻնչպես նվազեցնել շաքարը և վտանգավոր խոլեստերինըՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՎթար. երկար ժամանակ ջուր չի լինի Վարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2 «Opel»․ կան վիրավnրներ Փոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Սննդային հավելումների տեսակներ, որոնք վնասակար են առողջության համարՊայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Ավտոբուսի հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվելՔարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «KamAZ»-ին․ կա զnhԴոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօրԱղոթք նեղության ժամինՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հայտնել է ավելի քան 1300 քաղաքացիական անձանց մահվան մասին Ի՞նչ է պարզաբանում ՊՆ-ն՝ ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ դիրք կառուցելու մասին Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի ևս երկու անդամներ են ապաստան խնդրել Ավստրալիայում Իրանը nչնչացրել է Թել Ավիվից հարավ գտնվող Հաելա արբանյակային կապի կենտրոնը. խոսնակ ԱՄՆ ռազմական գործողությունը կավարտվի միայն Իրանի անվերապահ հանձնվելու դեպքում․ Սպիտակ տուն Իրանը հայտարարել է փետրվարի 28-ից ի վեր 104 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին Վերջին մեկ ժամում ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական, արևմտյան և հարավային շրջաններին ԵՄ առաքելությունը Հայաստանում 8000-րդ պարեկությունն է իրականացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել պարգևատրման արարողություն. ՆԳՆ Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ կա վիրավոր․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ը Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան