Իսրայելը մերժել է Բորելի մուտքը երկիր. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Իսրայելը մերժել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ Իսրայել մուտք գործելու դիմումը։
Ինչպես գրում է strana.co.il կայքը, Галей ЦАХАЛ ռադիոկայանի փոխանցմամբ՝ Բորելը մի քանի անգամ դիմել է Իսրայել մուտք գործելու համար, սակայն ամեն անգամ այդ խնդրանքը մերժվել է Իսրայելի ԱԳՆ-ի կողմից։
Երուսաղեմի աղբյուրները նշում են, որ մերժման պատճառ են հանդիսանում Բորելի կոշտ արտահայտություններն Իսրայելի քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև Իսրայելի ներկայիս կառավարությանը ՀԱՄԱՍ-ին հավասարեցնող հայտարարությունը։
«Այս հայտարարություններից հետո Բորելին Իսրայել այցի տեսքով մրցանակ շնորհելու կարիք չկա»,- ասել է Երուսաղեմի աղբյուրը։