Կրեմլից հայտնել են՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Ասադը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա սիրիացի գործընկեր Բաշար ալ Ասադը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն երկու երկրների հարաբերությունները, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պետությունների ղեկավարները կանդրադառնան նաև թուրք-սիրիական հարաբերությունների թեմային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առաջին հերթին քննարկվելու են երկկողմ ռուս-սիրիական հարաբերությունները, փոխգործակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետության հետպատերազմյան վերակառուցման ընթացքում, սիրիական կարգավորման շարունակությունը որպես այդպիսին՝ ներառյալ բոլոր ասպեկտները՝ շեշտը դնելով Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացարձակ առաջնահերթության վրա», - ասել է Պեսկովը։
Նախագահների բանակցությունները նախատեսվում է սկսել Երևանի ժամանակով ժամը 16:00-ից հետո։ Հայտնի է, որ մարտի 14-ին Ասադը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք։