Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է համագործակցությունը Գրողների միության հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի պատասխանատու Ավետ Ադոնցը Հայաստանի գրողների միության Նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ այսօր՝ մարտի 15-ին, քննարկել է Ռուսաստանի հայերի միության և Գրողների միության միջև հետագա համագործակցության ծրագրերը:
«Ռուսաստանի հայերի միության ներդրումն էական է հայ գրականության զարգացման գործում»,- նշել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Հանդիպման շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկար տարիների հարուստ պատմություն ունեցող համագործակցությունը՝ հայ գրողների դերի բարձրացման և հայ ժամանակակից գրականության զարգացման տեսլականով: Համատեղ միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը շուտով կներկայացվի գրականասեր հանրությանը։
Աղբյուրը՝ araratalliance.am
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



