Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մարդիկ թերսնման խնդիր ունեն, թանկարժեք բնակարաններով ուրախանալը հարգանքի բացակայության նշան է»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի կարծիքով, տնտեսական քաղաքականության մեջ համակարգային մոտեցման բացակայություն կա: Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումները, նաև եկամուտների անհավասարաչափ բաշխման խնդիրները փորձագետը հենց նշված համատեքստում է դիտարկում:

«2018-ից մեզ խոստացան, որ առանց «իզմերի» քաղաքականություն է լինելու: Ինչպես բոլոր ոլորտներում, տնտեսական ոլորտում ևս պարբերաբար առանց «իզմի» քաղաքականությանն ենք բախվում: Այս պարագայում դժվար է ասել, թե բանաձևային ինչ մոտեցում ունի այս իշխանությունը նույն եկամուտների, աշխատավարձերի բարձրացման տեսանկյունից: Եթե փորձենք, ամեն դեպքում, տալ այդ բանաձևը, ապա այն ըստ իրավիճակի է: Այսինքն, իրավիճակային որոշումներ, ինչ-ինչ խնդիրների իրավիճակային լուծումների ենք ականատես լինում: Տարբեր ոլորտներում մենք աշխատավարձերի բարձրացումներ ենք տեսնում, որոնք որոշ դեպքերում ընդգծված, որոշ դեպքերում՝ ենթադրելի քաղաքական նպատակներ են հետապնդում: Օրինակ են ցույցերի ժամանակ ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացումները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լիլիա Ամիրխանյանը:

Նա միևնույն ժամանակ շեշտեց, որ սոցիալական լարվածության պարագայում ցանկացած խմբի աշխատավարձի ավելացումը միայն դրական կարող է դիտվել: Այս տեսանկյունից բացառություն համարելով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումները՝ նա հավելեց. «Երբ երկրում կա սոցիալական բավականին մեծ լարվածություն, բարձրաստիճան պաշտոնյաները «գոտիները ձգելու» տեսանկյունից առաջինը պետք է օրինակ ծառայեն, որ սոցիալական անարդարության խնդիր չլինի»: Ամենաքննադատելի հարցը, նրա խոսքով, այն է, որ չունենք որևէ բանաձև, հստակ որդեգրած քաղաքականություն, թե, ի վերջո, եկամուտների բարձրացման քաղաքականությունն ինչ մոդելով է իրականացվում:

«Կա՞ հստակ ընտրված ձեռագիր, թե՞ ոչ: Ակնհայտորեն տեսնում ենք, որ չկա: Բնական է, որ երբ ոչ թե համակարգային, այլ իրավիճակային լուծումներ են տրվում, ապա մի տեղ ինչ-որ խնդիր լուծվում է, մեկ այլ տեղ խնդիրներ, հարցադրումներ, անհավասարության ու սոցիալական անարդարության միջավայր կամ առնվազն նման զգացողություններ են առաջանում հանրության մոտ: Մեծագույն խնդիրը հստակ քաղաքականություն ու մոդել չունենալն է: Հաշվի առնենք վերջին երկու տարվա գնաճային ճնշումները, սոցիալական լարվածությունը, կորոնավիրուսը, 2020-ի աղետաբեր պատերազմը, հաջորդած էսկալացիաներն ու դրանց հետևանքները: Այս ամենի հետևանքով մենք առողջապահական ու սոցիալական՝ հատկապես զինհաշմանդամներին առնչվող հարցերում իրավիճակի սրացում ունեցանք: Այս իրավիճակում հստակ պետք է որևէ աշխատող մոդել որդեգրվեր ու կիրառվեր: Օրինակ՝ վերջին երկու տարին անընդհատ պահպանվող գնաճային ճնշումներն առնվազն հուշում էին, որ երկիրը պետք է գնար եկամուտների ինդեքսավորման ճանապարհով, կամ գոնե պետք է դիտարկվեր այդ հնարավորությունը»,ասաց նա՝ շեշտելով, որ ինդեքսավորման մոդելը չի ենթադրում իրավիճակային լուծումներ:

«Մեզ մոտ, այո, մասնակի ինդեքսավորում եղել է. նվազագույն կենսաթոշակ, նվազագույն աշխատավարձ է բարձրացել, տարբեր ոլորտներում հատվածական լուծումներ են տրվել: Սրանք մասնավոր ինդեքսավորման մոդելներ են: Ընդ որում՝ նման սոցիալական լարվածության պայմաններում պետք էլ չէր ենթադրել, որ արդար բաշխման սկզբունքով են լինելու: Մինչդեռ, ըստ համընդհանուր ինդեքսավորման մոդելի, գնաճային ճնշումներից ելնելով՝ եկամուտները պարբերաբար վերանայվում են: Այս տեսանկյունից նաև տնտեսական ռեսուրսների հետ կապված խնդիրներ կարող էին լուծվել, քանի որ պարբերաբար վերանայումների դեպքում բյուջեի վրա բեռը այնքան մեծ չի լինում, որքան 2 կամ տարին մեկ տրվող հատկացումների դեպքում է»,-նկատեց Լ. Ամիրխանյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ նշված մոդելի բացակայությանը զուգահեռ կան գործընթացներ, որոնք նման իրավիճակում տեղին չեն: «Տարատեսակ պարգևավճարների, բյուջեից հատկացումների ենք ականատես լինում, որոնք սոցիալական լարվածության իրավիճակում գտնվող երկրին հարիր չեն: Հետևաբար առաջանում են հարակից հարցադրումներ, թե, օրինակ՝ նույն դատախազների համար որքանո՞վ է արդար հավելավճարով 92 տոկոս եկամուտի ավելացումը, երբ սոցիալական խոցելի խմբերի առումով լրջագույն խնդիր ունենք: Մեծ հաշվով՝ խնդիրը համակարգային մոտեցման բացակայությունն է»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ այս համատեքստում նաև առաջնահերթությունների գնահատման խնդիր կա:

«Եթե համակարգային մոտեցում չկա, ապա չկա նաև իրավիճակի համապարփակ գնահատական, դրանից բխող եզրակացություններ, գործողություններ՝ նաև ըստ առաջնահերթության: Առաջնահերթությունների խնդիրը բավականին լուրջ է: Մենք առաջնահերթությունների գնահատման ճգնաժամ ունենք՝ պայմանավորված նույն համակարգային մոտեցման բացակայությամբ: Սպասում են մինչև իրավիճակը հասունանա, հասնի պիկային մակարդակի ու նոր են փորձում քիչ թե շատ լուծումներ տալ: Դեռ մի կողմ թողնենք արդյունավետությունը, բայց եթե անգամ ենթադրենք, որ կառավարման որակների հետ կապված խնդիր չկա, ամեն դեպքում, իրավիճակային լուծման դեպքում առաջնահերթ համարվող խնդրի լուծում հնարավոր չէ, քանի որ այդ պահին հասունացած խնդիրն է լուծվում»,հավելեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, նաև իրավիճակի ճիշտ ախտորոշման ճգնաժամ կա: «Գնաճի, մարդկանց ապրելու վերաբերյալ հարցադրումներին արձագանքելով՝ պատասխանատու մարմնի ղեկավարը, չտիրապետելով իրավիճակին, ասում է՝ «մենք հիմա շատ ավելի լավ ենք ապրում»: Անգամ կարող է զարմանալ հարցադրումներից ու հարցնել՝ «կարծում եք՝ վա՞տ ենք ապրում»: Սա վկայում է այն մասին, որ չունենք նաև իրավիճակի ախտորոշում»:

Անդրադառնալով պաշտոնյաների՝ թանկարժեք բնակարանների ձեռքբերման փաստը Նիկոլ Փաշինյանի կողմից «լավ լուր» որակելուն՝ Լ. Ամիրխանյանը շեշտեց. «Սեփական հանրության նկատմամբ նաև հարգանքի էլեմենտի բացակայություն ունենք: Բացի նշված օրինակից, նման շատ այլ դրվագների ենք ականատես եղել: Փաստացի, մարդիկ այսօր բավականին լուրջ խնդիրների առաջ են կանգնած: Առաջին անհրաժեշտության պարենամթերքի գները ավելի քան մեկ տարի է՝ հասել են մի մակարդակի, երբ մարդիկ պարզապես թերսնման խնդիր ունեն: Մենք թերսնման աճի վիճակագրությունն էլ ենք ստանում: Հասկանալի է՝ կա ձգտում համոզելու, որ ամեն ինչ լավ է, բայց ամեն ինչ խոսքով չի սկսվում ու ավարտվում: Մարդիկ իրենց առօրյայում ամեն ինչ զգում ու տեսնում են: Այս պարագայում նման ուրախ արտահայտություններ անելը նշանակում է, որ գործ ունենք հարգանքի էլեմենտի բացակայության հետ»:

Ամիրխանյանի խոսքով, գործող մոդելով ոչ թե մեր տնտեսությունն է զարգանում, այլ պարզապես վիճակագրությունն է ավելանում, և դա խարսխված է առևտրի և ծառայությունների վրա: «Մեծամասամբ նաև արտաքին գործոններով պայմանավորված տնտեսական աճի և զարգացման դեպքում եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունն ակնհայտ փաստ է: Անգամ թվային պատկեր չունենալով կարելի է ենթադրել, որ նույն 2022-ը եղել է հարստացողների, ավելի շատ հարստացողների և բնակչության՝ ավելի շատ աղքատացման տարի: Նշված երկու սեգմենտների միջև ճեղքն ավելացել է, ինչի հետևանքով նվազել է միջին խավը: Այս առումով պատահական չէ, որ ահազանգում էինք նոր կատեգորիայի՝ աշխատող աղքատների մասին, որի դեպքում կայուն եկամուտ ունեցողները ևս կանգնում են աղքատության երևույթների առաջ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նախորդիվ առաջացած բացասական էֆեկտները առաջիկայում ևս պահպանվելու են՝ հաշվի առնելով նաև պահպանվող գնաճը, ավելի լայն հատվածների համար եկամուտների չնչին ավելացումները, Հայաստանի տնտեսության կառուցվածքային և զարգացման որակական փոփոխությունների բացակայությունը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը