Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՐՏԻ). Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1845 -ծնվել է բանասեր Նորայր Բյուզանդացին:

1906 - ծնվել է հայազգի պարուհի, երգչուհի, բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր Թամարա Պետրոսյանը (Թամարա Խանում):

1913 -ծնվել է բանասեր Էդուարդ Աղայանը:

1921 - Մոսկվայում կնքվել է ռուս-թուրքական պայմանագիր, որով Հայաստանը բաժանվել է քեմալական Թուրքիայի և բոլ շևիկյան Ռուսաստանի միջև:

1936 - ծնվել է ամերիկահայ գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը։

1988- «Խորհրդային Ղարաբաղ» թերթում լույս է տեսել Ղարաբաղյան շարժման ընդհատակի երեք անդամների բաց նամակը: Այդ օրը Ղարաբաղյան շարժումը դուրս է եկել ընդհատակից:

1995- Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին։

1998- Հայաստանում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով առաջատար է եղել Ռոբերտ Քոչարյանը:

2002-Էջմիածնում բացվել է Հայաստանի ազգային ականազերծման կենտրոնը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ՝ այդ երկրի պետքարտուղարության, Պենտագոնի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում:

2020-կապված կորոնավիրուսային համաճարակի հետ՝ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել:

2021-ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարություն է արել։ Ըստ նրա, ստեղծված իրավիճակից միակ ելքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

ԱՇԽԱՐՀ

37 - Կալիգուլան դարձել է Հռոմի կայսր՝ հաջորդելով Տիբերիոսին։

870 -Բուլղարիայում հաստատվել է ուղղափառ եկեղեցին և հոգևորական աստիճանակարգումը:

1521 - պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասել է Ֆիլիպիններ։

1660 -Անգլիայի Երկար խորհրդարանը ցրվել է 20 տարվա նիստերից հետո:

1736 -վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Բատիստա Պերգոլեզին:

1789 - ծնվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը, որի պատվին է կոչվում էլեկտրական դիմադրության չափման միավորը:

1831 -Փարիզում լույս է տեսել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գիրքը:

1851 -ծնվել է հոլանդացի մանրէաբան և կենսաբան Մարտին Բեյերնիկը՝ էկոլոգիական մանրէաբանության և վիրուսաբանության հիմնադիրը:

1859 - ծնվել է ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովը:

1915 -Պետերբուրգում ոստիկանությունը փակել է բանաստեղծների և դերասանների հանրահայտ «Թափառական շուն» ակումբը:

1917- «Maybelline» ընկերությունը արտադրել է աշխարհում առաջին թարթիչների ներկը:

1926 -ամերիկացի նախագծող Ռոբերտ Գոդդարդը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած հեղուկ վառելիքով աշխատող առաջին հրթիռը:

1920 -ծնվել է իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերրան:

1935 - Գերմանիայում կազմավորվել է Վերմախտը` ֆաշիստական Գերմանիայի բանակը։

1936 - Գորկու ավտոմոբիլային գործարանի հոսքագծից դուրս է եկել առաջին խորհրդային մարդատար ավտոմեքենան՝ «М-1» մոդելի լիմուզինը:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը ընդամենը 18 րոպեի ընթացքում ոչնչացրել են «հարյուր եկեղեցիների քաղաք» Վյուցբուրգի 90 տոկոսըը, զոհվել է մոտ 5000 մարդ:

1963 -Բալիում ժայթքել է հրաբուխ, որի արդյունքում զոհվել է մոտ 1700 մարդ:

1968 - Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները Սոնգմի նահանգի Միլաի գյուղակում սպանել են մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների։ - «Ջեներալ Մոթորս» ընկերությունն արտադրել է իր 100 միլիոներորդ ավտոմեքենան:

1988 - Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իրաքի ռազմաօդային ուժերը քիմիական գրոհ են իրականացրել Հալաբջա քաղաքի վրա, որի արդյունքում զոհվել են հազարավոր քրդեր:

2004 -Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում պայթեցվել է շենք, որի արդյունքում զոհվել է 58 բնակիչ:

2014 -տեղի է ունեցել համաղրիմյան հանրաքվե, որի արդյունքով Ղրիմը մտել է Ռուսաստանի կազմ:

2022 -Ռուսաստանի՝ ուկրաինական «հատուկ գործողության» պատճառով դադարեցվել է Ռուսաստանի անդամակցությունը Եվրախորհրդին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները