ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշը 1,5 մլրդ եվրոյի չափով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Եվրամիությունն Ուկրաինային հաջորդ շաբաթ կտրամադրի մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշը 1,5 մլրդ եվրոյի չափով։ Այս մասին ուրբաթ Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։
«Մենք հույս ունենք Ուկրաինային հատկացնել մեր ընդլայնված մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշը՝ 1,5 մլրդ եվրո, հաջորդ շաբաթ, որպեսզի օգնենք այդ երկրին բավարարել իր կենսական պահանջմունքները»,- գրել է նա։ Դոմբրովսկիսը հերթական անգամ կրկնել է, որ ԵՄ-ն մտադիր է աջակցել Ուկրաինային այնքան, որքան կպահանջվի։
Մակրոֆինանսական օգնության ծրագիրը ԵՄ-ի կողմից Ուկրաինային արտոնյալ վարկավորման ձեւով հաշվարկված է 18 մլրդ եվրոյի չափով։