Նավթը թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Նավթի գինն ուրբաթ առավոտյան բարձրանում է 1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։ Ներդրողներն աստիճանաբար ռիսկի են դիմում, իսկ դոլարը թուլանում է, ինչը նպաստավոր ազդեցություն է ունենում այդ հումքատեսակի արժեքի վրա, բայց շաբաթվա արդյունքներով գնանկումը կարող է հասնել 9 տոկոսի։
Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,1 տոկոսով՝ մեկ բարելը 75,52 դոլար, WTI-ի ապրիլյան ֆյուչերսինը՝ 1,14 տոկոսով՝ 69,13 դոլար։ Երկու մակնիշների շաբաթական գնանկումը կարող է հասնել 8,7 եւ 9,8 տոկոսի՝ համապատասխանաբար, ինչը մեծ նվազում է անցած տարվա դեկտեմբերից ի վեր։