Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Քաղաքականության վեկտորի փոփոխությունը կարող է կենսական սպառնալիք դառնալ»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանական կողմից թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների սահմանների ուղղությամբ հրադադարի խախտումները, սպառնալիքները: Արցախի ուղղությամբ նման իրավիճ էր ստեղծվել դեռ մարտի 5-ի դիվերսիայից առաջ, երբ Ադրբեջանը կրկին պարբերաբար թիրախավորում էր նաև խաղաղ բնակչությանը: ՀՀ-ի ուղղությամբ էլ գրեթե ամենօրյա կտրվածքով կրակ են բացում Վերջին Շորժայի դիրքերի ուղղությամբ: Ու թեպետ այս ֆոնին ՀՀ իշխանությունները բարձրաձայնում են էթնիկ զտման, ցեղասպանության ու էսկալացիայի վտանգի մասին, այդուամենայնիվ, նորից ցույց են տալիս, թե շարունակում են բանակցել «խաղաղություն» անունը կրող պայմանագրի շուրջ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, բանակցություններ, ըստ էության, չկան:

«Կա Ադրբեջանի կողմից տարբեր խնդիրների պարտադրանք, որը Հայաստանի իշխանությունները, որպես կանոն, ընդունում են և փորձում ադրբեջանական կողմի առաջարկն այնպես փաթեթավորել, որ դա մեր հանրության կողմից որպես հայկական կողմի առաջարկ ընկալվի: Այսինքն, ըստ էության, հանրությանը խաբելով՝ իրողությունները կեղծելու քաղաքականություն են իրականացնում Հայաստանի իշխանությունները: Վերջիններս նպատակաուղղված են բացառապես մեկ խնդրի լուծմանը, այն է՝ վախեցնել մեր ժողովրդին, ցույց տալ, որ եթե չենթարկվեն Ադրբեջանի պահանջներին կամ եթե բավարար չափով զիջողական չլինեն, կլինի նոր պատերազմ, նոր կոտորած և այլն: Սա էլ ագրեսիայի երկրորդ ուղղությունն է՝ հոգեբանականը, որն ուղղված է մեր ժողովրդի դեմ: Հենց տեսնում են, որ ժողովրդի մեջ ինչ-որ ընդվզում, ինչոր դիմադրողականության էլեմենտներ են ի հայտ գալիս, սկսում են վախեցնել պատերազմով»,- «Փաստի» հետ զրույցում նշել է քաղաքագետը՝ ընդգծելով, որ նաև հայտարարում են, թե Հայաստանն ի վճակի չէ պաշտպանել իրեն, պաշտպանել Արցախը, ու, հետևաբար, ամեն ինչ պետք է հանձնել Ադրբեջանին:

«Նիկոլ Փաշինյանը դա անում է լեզվով՝ քարոզչությամբ, Ադրբեջանի իշխանությունները՝ նաև զենքի միջոցով: Փաշինյանի կողմից էթնիկ զտման, ցեղասպանության, նաև էսկալացիայի վտանգի մասին անընդհատ խոսելը հենց այս համատեքստում է պետք դիտարկել, որովհետև հակառակ պարագայում նա ոչ թե պետք է խոսեր մեր՝ դատապարտված լինելու, այլ բանակի վերականգնման, անվտանգային մեխանիզմներ ստեղծելու, նաև մեր գործընկերների հետ համագործակցության և այլնի մասին: Այս պարագայում հայտարարում է, որ Հայաստանը պարտված պետություն է, ու հիմա արդեն Արցախի անվտանգության պատասխանատուներն ուրիշներն են»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա կարծիքով, հենց ՀՀ իշխանությունների վարքագիծն է առիթ հանդիսացել, որ Ադրբեջանը առաջ տանի Արցախի՝ Ադրբեջանին «ինտեգրվելու օրակարգը»:

«Ինտեգրման քարոզն սկսել է Ադրբեջանը, որի հնարավորությունն ադրբեջանական կողմն ստացել է այն բանից հետո, երբ հասկացել ու տեսել է, որ Հայաստանը չի կարողանում ադեկվատ քայլեր իրականացնել, օրինակ՝ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ: Ադրբեջանը, մեծ հաշվով, հնարավորություն է տեսել: Տեսել է, որ դիմացիններն անգործունյա են, ու գնացել է հաջորդ քայլին՝ առաջ բերելով ինտեգրման օրակարգը, որը սպասարկվում է նաև Փաշինյանի կողմից, ինչում համոզվեցինք վերջին ասուլիսի ժամանակ: Հստակ հարց են տալիս՝ արդյոք կո՞ղմ եք, որ Արցախի ներկայացուցիչները գնան Բաքու: Ասում է՝ դե, ամեն դեպքում, պետք է խոսեն՝ չհերքելով Բաքու գնալու անհրաժեշտությունը: Ընդհանուր առմամբ, այն, ինչի մասին մենք անընդհատ խոսում ենք, գալիս ենք այն եզրահանգմանը, որ Ալիևի և Փաշինյանի կողմից պայմանավորված, միմյանց հետ համադրված քաղաքականություն կա: Պայմանավորված աշխատում են, արդյունքն էլ այն է, ինչ տեսնում ենք, և արդեն իսկապես դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլինեն»,-շեշտեց Հրանտ ՄելիքՇահնազարյանը:

Ըստ նրա, եթե անգամ այդ պայմանավորվածությունների համատեքստում չէ այն իրողությունը, որ ՀՀ իշխանությունները չեն խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից, ապա առնվազն նախկին պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված միջավայրի ազդեցության հետևանքն է. «Այսինքն, Նիկոլը երկրին հասցրել է այն վիճակին, որ իսկապես, այո, բոլորս ենք հասկանում, որ Հայաստանի իշխանություններն արդեն կաշկանդված են, նրանք չեն կարող ինքնուրույն լինել, ինչ-որ քայլեր անել, ինչն իրականացվող քաղաքականության հետևանքն է»:

Ինչ վերաբերում է այս փուլում Արցախի իշխանությունների կողմից հնչող արձագանքներին, որոնք հայտարարում են, թե իրենց և ՀՀ իշխանությունների դիրքորոշումներում տարբերություններ չկան, քաղաքագետը նշեց. «Արցախի խնդիրն այն է, որ այնտեղ կա նախագահ, որը, ըստ էության, Արցախի շահերը պաշտպանելու փոխարեն սպասարկում է Նիկոլի շահերը: Երկրորդ խնդիրն այն է, որ Արցախը չափազանց հեղհեղուկ քաղաքականություն է վարում. մի օր՝ այսպես, մի օր՝ այնպես: Փորձում են հարմարվել իրողություններին, լիարժեք չեն հասկանում սպառնալիքների էությունը, դրանց ճիշտ արձագանքելու մարտավարությունը ևս չեն գտնում: Այստեղից շատ խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ Արցախի առջև դրվում են ինչ-որ տարբեր պահանջներ և պայմաններ, ու Արցախում չեն կարողանում կողմնորոշվել, թե այս իրավիճակում ինչ պետք է անել: Սա հայկական պետությանը նոր խնդիրների առջև է կանգնեցնում: Արցախում հիմա կա հստակ քաղաքականություն մշակելու և այդ քաղաքականությամբ ընթանալու անհրաժեշտություն»:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև արևմտյան շրջանակների ակտիվությանը, մասնավորապես՝ Հայաստան կատարվող տարատեսակ այցերին: Վերջին օրինակներից մեկը ԵՄ տարբեր ներկայացուցիչների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցն էր, որոնց զուգահեռ ՀՀ-ից ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին ուղղված քննադատական հայտարարություններ են արվում: Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, ՀՀ իշխանությունները ցանկանում են քաղաքականության վեկտոր փոխել:

«Այս իրավիճակում քաղաքականության վեկտորի փոփոխությունը կարող է կենսական սպառնալիք պարունակել մեր երկրի համար, որովհետև Հայաստանը գտնվում է իրական պատերազմի վտանգի առջև, իսկ Հայաստանի համար շատ թե քիչ, բայց իրական անվտանգությունն ապահովող երկրներն այս փուլում Ռուսաստանն ու Իրանն են: Երբ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք և ՀԱՊԿ-ի փոխարեն եվրոպական դիտորդներ է տեղակայում, երբ Իրանի հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու փոխարեն դեպի Արևմուտք է գնում և նորից եվրոպացիներին է բերում այստեղ, այդ ամենը լուրջ խնդիրներ է առաջացնում: Այսինքն, այդ կերպ Հայաստանը զրկվում է անվտանգության ևս մի քանի բաղադրիչներից»,-ընդգծեց քաղաքագետը:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այսօր Հայաստանի համար գլխավոր վտանգն այն է, որ միջազգային զարգացումներում մեր երկրի շահը սպասարկող սուբյեկտ չկա: «Հայաստանը տարածաշրջանային մրցակցության օբյեկտ է դարձել, իսկ հաջորդ փուլում կարող է պատերազմի ռազմադաշտի վերածվել: Ընդ որում, պատերազմ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ մեր տարածքում գերտերությունների պատերազմ, ինչը կարող է մեծ վնաս, վտանգ և սպառնալիք դառնալ հայ ժողովրդի համար: Անընդհատ մեր դիրքերը զիջելով, անընդհատ թշնամու պահանջները բավարարելով, ներսում դիմադրությունը կոտրելով ու այլ քայլերով իշխանությունները Հայաստանին կանգնեցրել են նշված վտանգի առջև: Եվ խոսքը ոչ թե տեսական սպառնալիքի, այլ իրական վտանգի մասին է»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել