«Ալ-Քաիդան» սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Իտալիայում և Իսպանիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ1in.am-ը գրում է.
«Ալ-Քաիդան Իսլամական Մագրիբում» ահաբեկչական կազմակերպությունը հունվարի 7-ին տարածել էր տեսանյութ, որում սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում և Մադրիդում։ Այս մասին հայտնում է Europa Press-ը։
«Այսօր նրանք մեր հողում են, սակայն Աստծու օրհնությամբ կգա օրը, երբ մենք կխոցենք նրանց իրենց իսկ հողում՝ Նեապոլում, Հռոմում, Մադրիդում»,- տեսագրության մեջ ասել է գրոհայինը։
Հոլովակում կան կադրեր Մալիում խմբավորման անդամներով։ Նրանց թվում երևում է Իսպանիայի քաղաքացի, ով ընդունել է Աբու Ալ-Նուր Ալ-Անդալուսի իսլամական անունը։
Տեսագրության տևողությունը 13 րոպե է։ Դրանում օգտագործված են կադրեր արդեն իրականացված ահաբեկչություններից։ Իսպանիայի անվտանգության ուժերը զբաղվում են այդ տեսագրության ուսումնասիրմամբ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



