Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2005 թ. ապրիլի 28-Ի N 562-Ն որոշման մեջ: Սա պայմանավորված է պետգույքի հաշվառման համակարգն արդիականացնելու անհրաժեշտությամբ, քանի որ գործող որոշմամբ գրանցամատյանում ներառվող գույքի բնութագրիչները և տեղեկատվությունը հստակեցման ու լրացման կարիք ունեն: Նախագծի ընդունմամբ կբարելավվի հաշվառման օպերատիվությունը, կբարձրանա հավաստիության մակարդակը, կավելանա համակարգից օգտվողների թվաքանակը, այն կդառնա ավելի մատչելի ու դինամիկ:

Հաշվառման համակարգը հնարավորություն կընձեռնի ծառայողական տրանսպորտային միջոցների վերաբերյալ ստանալ մանրամասն տեղեկություններ: Հաշվառման և գրանցամատյանի վարման միասնական սկզբունքները նախագծով տարածվում են նաև պետական մարմիններին ենթակա կազմակերպաիրավական բոլոր սուբյեկտներին (ՊՈԱԿ-ներ, հիմնադրամներ, 100 տոկոս պետական մասնակցության ՓԲԸ-ներ և այլն) սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների վրա, որի վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես պետք է արտացոլվի պետգույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում։ Նախագծով հաշվառման համակարգը հնարավորություն կընձեռի կատարելու ֆիլտրման հարցումներ չկառուցապատված հողամասի անհրաժեշտ պարամետրերի վերաբերյալ, ինչպես նաև գործող հաշվառման համակարգի համապատասխան ծրագրային փոփոխություններ։

Առաջարկվում է նաև որոշակի շտկումներ կատարել գործող որոշման մեջ, մասնավորաբար՝ շինության ավարտվածությունը համապատասխանեցնել 2019 թ.-ի նոյեմբերի 19-ին ընդունված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն-ի պահանջներին և ՀՀ ՏԿԵ նախարարության անվանման հետ։ Այսպիսով` ներկայացված նախագծով նախատեսվում է պետգույքի հաշվառման համակարգն արդիականացնել, համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։ Արդյունքում կավելանա գույքի վերաբերյալ ամբողջականությունը, հաշվեկշիռ ընդունված չկառուցապատված հողամասերի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև գույքի հետագա տնօրինման արդյունավետությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ