Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը գրում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ոչ միայն խաղաղություն չբերեց Անդրկովկաս, այլ, ընդհակառակը, նպաստեց տարածաշրջանում տարբեր երկրների միջև պայքարի սրմանը։ Դրա ամենացայտուն օրինակը Ադրբեջանի և Իրանի միջև առաջացած առճակատումն է, որին անուղղակիորեն մասնակցում է ԱՄՆ-ը։ Երկու երկրները բառացիորեն կանգնած են ռազմական առճակատման եզրին: Ադրբեջանական կողմը փորձում է Իրանին ներկայացնել որպես ագրեսոր և տարածաշրջանի անվտանգությունը խաթարող երկիր։ Սակայն պաշտոնական Բաքուն այս դեպքում խորամանկորեն անտեսում է այն հանգամանքները, որոնք հանգեցրել են ադրբեջանա-իրանական առճակատման։

Իրանի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառն այն է, որ Ադրբեջանում գերիշխում է թյուրքական ազգայնականությունը, որին բնորոշ է պարսիկների նկատմամբ թշնամանքը։ Բացի այդ, Իրանը կտրականապես դեմ է Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզի անեքսիային և Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելուն, քանի որ այդ դեպքում Իրանը կհայտնվի թշնամական թյուրք-սուննիական օղակում։ Թեհրանը իրավացիորեն նաև վախենում է, որ Ադրբեջանը կարող է Իսրայելի կողմից օգտագործվել որպես Իրանի վրա հարձակման ցատկահարթակ, հատկապես, որ Բաքուն և Թել Ավիվը հին դաշնակիցներ են: Ճիշտ է, 2022 թվականի աշնանը Ադրբեջանը, տեղեկատվական աջակցություն ցուցաբերելով այաթոլլաների հակառակորդներին, ապացուցեց, որ ինքը ևս դեմ չէ Իրանի թշնամին լինելուն և, այսպես կոչված, «Հարավային Ադրբեջանը» Իրանից անջատելուն։ Եվ այս ամենի ֆոնին ԱՄՆ-ը նույնպես որոշել է միանալ այդ երկրների դիմակայությանը։

Օրինակ՝ վերջերս ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, Իրան-Ադրբեջան սահմանին լարվածության հետ կապված, ադրբեջանական կողմի համար շատ հուսադրող մեկնաբանություն է արել. «Իրանը վաղուց է չարամիտ խաղացող տարածաշրջանում։ Նա թշնամական գործունեությամբ է զբաղվում, գործունեություն, որը սպառնում է իր հարևաններին՝ թե՛ մոտ, թե՛ հեռու։ Մեր մոտեցումն է Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերություններում ներդրումներ կատարել մեր ներգրավվածությամբ, որպեսզի ստեղծենք կայուն հարավկովկասյան տարածաշրջան»: Փաստորեն, ԱՄՆ-ը ոչ միայն չի դատապարտում Ադրբեջանի հարձակումները Իրանի վրա, այլ ընդհակառակը, ամեն կերպ աջակցում է նրան։

Հատկանշական է նաև, որ 2022 թվականի հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է 907-րդ հոդվածի ուժը կորցրած ճանաչելը, որը սահմանափակում է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու ԱՄՆ հնարավորությունը։ Այսինքն, կա միտում Ադրբեջանը դարձնել Արևմուտքի հենակետ, որը, ի թիվս այլ բաների, ուղղված է Իրանի դեմ։ Հատկանշական է այն, որ վերջերս Ադրբեջան էր ժամանել մի կարևոր հյուր։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 9-ին ընդունել էր ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզին։ Օղուզն այցելել էր ադրբեջանական բանակի զորամասերից մեկը և ծանոթացել զենքերի նմուշներին։ Մարտի 14-ին պաշտոնական այցով Բաքու էր ժամանել նաև ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, ռազմավարության և հնարավորությունների գծով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Էդվարդ Վոգանը։

Նա բանակցություններ էր վարել Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Վելիևի հետ։ Վելիևը Վոգանին տեղեկացրել էր 2020 թվականին իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում աշխատանքների և հայ-ադրբեջանական «պայմանական» սահմանին և Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ Նշենք, որ նա խոսել էր հայ-ադրբեջանական «պայմանական» սահմանի մասին։ Հետևաբար, Ադրբեջանը չի վարանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի իր գործընկերներին ասել Հայաստանի հետ սահմանազատման հարցը ուժով լուծելու իր մտադրության մասին։ Եվ ԱՄՆ-ը ոչինչ չունի նման սցենարի դեմ։ Հետո Վոգանն այցելել էր Ադրբեջանի ԱԻՆ, որտեղ բանակցություններ էր վարել վարչության պետ Հեյդարովի հետ։ Հեյդարովը Վոգանին պատմել էր Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանի միջուկային վտանգի մասին։

Այսինքն, պաշտոնական Բաքուն ցանկանում է իր արևմտյան հովանավորներին համոզել Հայաստանին ատոմակայանից զրկելու անհրաժեշտության մեջ և դրանով իսկ Հայաստանը վերածել Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական կցորդի։ Եվ մինչ ԱՄՆ-ն Ադրբեջանին նախապատրաստում է Իրանի դեմ պատերազմի, որին նաև Թուրքիան պետք է մասնակցի, Հայաստանի կառավարությունը վերջերս հրավիրել էր ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենին։ ՆԱՏՕ-ի այս նախկին պաշտոնյայի այցը, չգիտես ինչու, ներկայացվել է որպես յուրօրինակ հաջողություն Նիկոլ Փաշինյանի կառավարության համար։ Մինչդեռ Ռասմուսենի հայտարարությունները, որոնք կոչված էին հայ հասարակությանը ապացուցելու Հայաստանի և ղարաբաղահայության դեմ Ադրբեջանի թշնամական գործողությունները կանխելու Արևմուտքի ցանկությունը, պարզվեց, որ պարզապես տեղեկատվական փուչիկ էին, որոնք կոչված էին թաքցնել Արևմուտքի իրական առաջնահերթությունները Անդրկովկասում։

Իսկ այդ առաջնահերթություններն են. -դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից -Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակով ստեղծել ԵՄ էներգետիկ համագործակցություն Ադրբեջանի հետ, -հասնել Ղարաբաղյան հակամարտության լուծմանը, որում Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք, -Ադրբեջանին նախապատրաստել Իրանի հետ պատերազմի՝ դրանով իսկ ստիպելով Թուրքիային վերակողմնորոշել իր ռազմաքաղաքական գործունեությունը Եվրոպայից դեպի արևելք և հյուսիս-արևելք։ Ուստի, մինչ Հայաստանում դատարկաբանությամբ զբաղվող ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյային են ուրախությամբ դիմավորում, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ներկայացնող գործող պաշտոնյաները հանգիստ այցելում են Բաքու և լուրջ հարցեր քննարկում Ադրբեջանի ղեկավարության հետ։ Ինքներդ եզրակացություններ արեք…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԱնցած մեկ տարվա ընթացքում ինձ համար ամենահիշարժան պահը եղել է. Ուժեղ ՀայաստանԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել Ի՞նչ է սպասվում ՀայաստանինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եթե ձեր երեխան ծնվել է սեպտեմբերին՝ անպայման իմացեք սաՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ ՍյունիքումԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանԻնքնասպանությո՞ւն, դժբախտ պատահա՞ր, թե՞ չպարզված հանգամանքներ․ աղմկահարույց մահերի ժամանակագրությունըՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Ոչ մի զորահավաք․ Պուտինը պատասխանել է կարևոր հարցերիԱռաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա Յոլյան«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին «Սրտի օլիգարխ» չունեցող Փաշինյանը, «մոռացված» հերքումն ու իրականությունը Թոռնիկը ձերբակալվել է իր 98-ամյա տատիկի սպանության համարԱնօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ ՊուտինԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա