Այս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Արցախի շրջափակման 100-րդ օրն է: Ակնհայտ է դառնում արդեն, որ թշնամին չի պատրաստվում շրջափակումը վերացնել, միջազգային «փափուկ» ճնշումը նրա վրա առանձնապես չի ազդում, փոխարենը նա Արցախից և Հայաստանից ոչ պակաս քան նոր կապիտուլացիա է սպասում:
Այս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին, և վերականգնելով սեփական ուժերը, պատրաստվել վերանվաճելու սեփական իրավունքները: Դա մենք անում և անելու ենք ամեն օր, մինչ այդ իմ զորակցությունն եմ հայտնում Արցախի մեր հերոսական քույրերին և եղբայրներին, որոնք այսօր մաքառում և դիմադրում են մեր բոլորի ազատության և արժանապատվության համար: Պինդ եղեք, Աստված բոլորիդ պահապան!
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



