Նիդերլանդների երկնքում մեդուզայի նմանվող ՉԹՕ են նկատել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիդերլանդներում լուսանկարիչ Հարրի Փերթոնը երկնքում չճանաչված թռչող օբյեկտ (ՉԹՕ) է նկատել, լուսանկարել ու տեղադրել այն իր բլոգում: Լուսնկարիչը պատմում է, որ անսովոր օբյեկտը տեսել է միայն այն ժամանակ, երբ երեւակել է ժապավենը, հաղորդում է Metro-ն:
Նշվում է, որ ՉԹՕ-ն նկատել են Գրոնինգեն քաղաքում, երբ փոթորկի մոտենալու ժամանակ Փերթոնը լուսանկարում էր ամպրոպի ամպը:
«Փոթորիկ է մոտենում եւ երկնքում բազմաթիվ գրավիչ նախշեր են հայտնվում: Մի քանի լուսանկար անելով, ես ուղեւորվեցի տուն»,-պատմում է լուսանկարիչը, հաղորդում է Informing-ը:
Սակայն Փերթոնը միանգամից չի տեսել տարօրինակ օբյեկտը, որը շատ նման է մեդուզայի, այլ միայն ժապավենը երեւակելու ժամանակ: Նա անմիջապես լուսանկարը տեղադրել է Twitter-ի իր էջում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



