Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի օդանավակայանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Իսրայելի զինված ուժերը ավիահարված են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին։ Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը, ավելի ուշ հարվածը հաստատել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
«Առավոտյան ժամը 03:55-ին Իսրայելը մի քանի հրթիռային հարված է հասցրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայի արևմուտքում, գրոհելով Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքը»,- ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Al-Arabiya-ի փոխանցմամբ՝ Իսրայելի զինված ուժերը չորս հրթիռ են արձակել օդանավակայանի ուղղությամբ։ Հրթիռակոծությունը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքը։ Այդ պատճառով՝ այն ժամանակավորապես փակվելու է։
Հալեպի օդանավակայանը առաջին անգամը չէ, որ կրակի տակ է ընկնում։ Մարտի 7-ին իսրայելական F-16 կործանիչները հարձակվել են օդանավակայանի վրա։ Դրանից հետո օդանավակայանը մի քանի օր չի աշխատել։
Մարտի 12-ին իսրայելական օդուժի՝ Սիրիայի վրա հարձակման արդյունքում երեք սիրիացի է զոհվել։ Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելը պահեստների վրա հարձակում է գործել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինատեսակներով։