Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն Քոչարյան
ԲԼՈԳԿարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չհարգելի իշխանություններ,
Լրագրողը, բժիշկը, դերասանը, ծրագրավորողը կարող են տուն գնել, ավտամեքենա նվեր ստանալ, ճոխ կամ համեստ հարսանիք անել: Դա ոչ ձեր գործն է, ոչ էլ որևէ մեկի, որովհետև նրանք բոլորը դա չեն անում պետբյուջեի, քաղաքային բյուջեի և հարկատուների վճարած հարկերով: Եթե մարդը ոչ մի օր չի աշխատել պետական համակարգում և, առավել ևս՝ որևէ պաշտոն երբևէ չի զբաղեցրել, դուք ո՞վ եք, որ նման հարց տաք: Իսկ, եթե այդքան տգետ եք և չեք հասկաում պարզ ճշմարտությունները, ապա այդ հարցը ուղղեք Նիկոլ Փաշինյանին, թե ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է ԼՐԱԳՐՈՂ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը, որը էս հինգ տարի է ոչ մի կերպ չի կարողանում վաճառել:
ՀԳ ԱՄՆ Պետդեպն ասում է, որ կոռուպցիա կա... և այդ կոռուպցիան համակարգային է
ՀԳ2 Վահագն Ալեքսանյանին ասեք թող այցելի «Նաիրի» բժշկական կենտրոն և Ալեն Սիմոնյանից հետաքրքրվի, թե ինչ եղավ իր հետ այն բանից հետո, երբ վերջինս «Հետք»-ին անվանեց դեղին մամուլ: Չէ-չէ, Ալենի ձեռքը «Հետքը» չի ջարդել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



