Քաբուլում պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Քաբուլում՝ ԱԳՆ-ի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, երբ անվտանգության ուժերը փորձել են չեզոքացնել մահապարտ ահաբեկչին, զոհվել է առնվազն վեց խաղաղ բնակիչ, երեք թալիբ զինվորական եւ եւս մի քանի մարդ վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Աֆղանստանի մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Զադրանը։
«Քաբուլի Մալիկ Ասգար հրապարակի անցակետի մոտ մահապարտ ահաբեկիչը դարձավ անվտանգության ուժերի թիրախը․․․նախքան իր նպատակին հասնելը։ Այդ ընթացքում պայթել են նրա վրա եղած պայթուցիկները, ինչի հետեւանքով զոհվել է վեց խաղաղ բնակիչ, եւս մի քանիսը վիրավորվել են։ Միջադեպի հետեւանքով տուժել են նաեւ երեք թալիբ զինվորականներ», - Twitter-ում գրել է Զադրանը։