Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վահեն և Էդգարը զույգ եղբայրներ են: «Արտաքինով իրենք շատ նման էին, ոչ ոք իրենց չէր տարբերում, երևի թե միայն ես՝ առաջինը՝ հայացքից ու թեք ժպիտներից: Բայց բնավորությամբ շատ տարբեր էին: Էդգարս հանգիստ էր, համեստ, Վահեն՝ ճարպիկ, աշխույժ, կարծես մեկը մյուսին լրացներ: Վահեն «չէ» բառը չուներ, երբեմն մի գործ էր լինում, մտածում էիր, որ իր ուժերից վեր է, բայց անում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ տղաների մայրիկը:

Տղաները մինչև 9-րդ դասարանը սովորել են Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ մեկ դպրոցում: Հաճախել են նաև Արամ Խաչատրյանի անվան երաժշտական և Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցներ: «Երաժիշտներ էին: Հրազդանում ինչ միջոցառում լիներ՝ մարզային, քաղաքային, մասնակցում էին: Պատվոգրեր, դիպլոմներ, առաջին մրցանակներ ունեն: Դպրոցում լավ չեն սովորել: Հերթով էին դասերը սովորում, մի օր մեկն էր սովորում, մի օր՝ մյուսը: Հետո գալիս էին տուն ու վիճում՝ ես քո փոխարեն 8 կամ 9 եմ ստանում, իսկ դու իմ տեղը կանգնում ես ու ասում՝ դասս չեմ սովորել: Երբ իրար կողքի էին, անընդհատ վիճում էին, բայց իրարից հեռու անգամ հինգ րոպե մնալ չէին կարողանում»,-պատմում է զրուցակիցս:

Տղաները իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել են Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջ՝ դուդուկի և կլառնետի բաժինը. «Իրենց ապագան կապում էին երաժշտության հետ, դա՝ անխոս: Երբ ընդունվեցին քոլեջ, սկսեցին նաև աշխատել: Իրենց գրպանի գումարը միշտ ունեին, մեզ նեղություն չէին տալիս: Երբ Էդգարս ասում էր՝ վաղը գործի եմ, գիտեի, որ տխուր առիթի պետք է գնա, դուդուկ էր նվագում, իսկ երբ Վահեն էր ասում, որ գործի է, ասում էի՝ կլառնետով քեֆ-ուրախության է գնում»:

Տղաները զինվորական ծառայության են զորակոչվել 2019 թ. հունվարի 10-ին: Ծառայում էին Կապանում: Երբ հարցնում եմ, թե ինչպիսին էր նրանց տրամադրվածությունը զինվորական ծառայությանը, մայրիկը վերհիշում է մի քանի տարվա վաղեմության իրադարձությունները: «Իրենք 2000 թ. հուլիսի 26-ին են ծնվել: Ամառվա զորակոչի ժամանակ մինչև հունիսի 30-ը ծնվածներին էին բանակ տանում: Գնացել էին զինկոմիսարիատ, դիմում գրել, որ ուզում են շուտ մեկնել ծառայության, հետո պապային ուղարկեցին նախարարություն դիմում գրելու, որ ամառվա հավաքին գնան: Շատ էին ուզում ծառայել: Բայց իրենց ասել էին, որ իրավունք չունենք 18 տարեկանը չլրացած բանակ զորակոչել, ու զորակոչվեցին ձմեռվա հավաքին: Մի դեպք էլ այդ օրերին հիվանդանոցում էր պատահել: Իրենց միշտ ու բոլոր տեղերում շփոթում էին:

Նախքան մեկնելը գնացել էին հիվանդանոց պատվաստման: Տղաներից մեկը մտնում է սենյակ, պատվաստվում, դուրս գալիս, հետո մյուսն է ներս մտնում, բժշկուհին բարկանում և դուրս է հանում սենյակից՝ ես քեզ նոր պատվաստեցի: Այդ օրը եկան տուն՝ մա՛մ, պաչի մեզ, առողջ տղերք ունես, գրել են՝ պիտանի ենք ծառայության: Բայց հետո իրենք ամեն մեկը մի թուշս պաչեց: Երդման արարողությանը գնացինք Կապան, դեռ մեկ ամսվա ծառայող էին, մեզ պատվոգիր տվեցին՝ դաստիարակված, կարգապահ զինվորներ բանակ ուղարկելու համար: Վահես սիրում էր ասել՝ մա՛մ, մենք ուրիշ ենք: Իրենց գործիքները տարել էին, ամեն միջոցառման ժամանակ նվագում էին: Բանակի օրվա կապակցությամբ «Թռչեի մտքով տուն» համարն էին պատրաստել, այնքան լավ էր ստացվել, որ Կապանի մի քանի դպրոցներում, նաև Մշակույթի տանը կազմակերպվող միջոցառումների ժամանակ այդ համարով իրենց հրավիրում էին մասնակցելու: Հրամանատարը Էդգարիս 10 օրով արձակուրդ էր տվել, բայց նա էլ ասել էր՝ Վահեին էլ կտաք արձակուրդ, միասին կգնանք: Բայց հետո համավարակը սկսվեց, ու այդպես էլ չկարողացան գալ»:

Եղբայրները «Գրադ» համակարգի վարորդներ էին. «Շատ սիրում էին այդ մեքենաները: Վահեն ասում էր՝ չեմ թողնում փոշի նստի մեքենայի վրա: Հրամանատարն էր նաև պատմում, որ եթե իրեն զեկուցում էին, որ ինչ-որ աշխատանք զույգերին են հանձնարարել, կարող էր հանգիստ լինել, որ ամեն ինչ կարվի հավուր պատշաճի»: Վահեն և Էդգարը տարվա մեջ երկու անգամ գնում էին Ջրական զորավարժությունների: «Ասացին՝ մա՛մ ջան, սա վերջինն է, գնում ենք, գանք ու արդեն տանն ենք: Չէին սիրում, որ իրենց ծառայության օրերը հաշվում էինք, բայց երբ գնացին Ջրական, հենց իրենք ասացին՝ մա՛մ, մնացել է 100 օր, կարող ես հետհաշվարկ անել: Սեպտեմբերի 4-ին ուղևորվում են Ջրական զորավարժությունների համար: Զորավարժությունների ժամանակ կոնկրետ զորամասում չէին լինում, անտառներում էին վրաններ տեղադրում: Պատերազմի ժամանակ այնտեղ էին:

Դեպքը եղել է հոկտեմբերի 1-ին: Հարվածում են Վահեիս մեքենային: Չորս հոգանոց անձնակազմը մնում է առանց մեքենայի: Էդգարին էլ տեղեկացնում են, որ անօդաչուն ֆիքսել է ձեր տեղը, Վահեին ու իր անձնակազմին ճանապարհից վերցրեք ու ձեր տեղը փոխեք: Բոլորով մեկ մեքենայի մեջ են լինում, անօդաչուն հարվածում է: Տղաներից միայն մեկ հոգի է ողջ մնացել, հենց նա էլ որոշ մանրամասներ է պատմել, ասում է՝ չէինք պատկերացնում, թե ինչ է կատարվում: Անգամ պատմում էր, որ երբ Վահեի մեքենային խփել են, ասել է՝ մեքենաս նոր էի լվացել, գնամ, տեսնեմ, հո շատ չի վնասվել: Մենք էլ, երբ զանգում էինք, ասում էին՝ մա՛մ, երրորդ գիծ ենք, կռվի մեջ չենք, մենք էլ մի տեսակ հանգիստ էինք»: Հոկտեմբերի 2-ին տղաներն արդեն «տանն» էին:

«Վահեի ու Էդգարի դեմքերը ճանաչելի էին ու անվնաս: Էդգարին նայում էի, ժպիտը՝ դեմքին, կարծես քնած լիներ: Աչքիս առաջ այդ պատկերն է ու իր ժպտացող դեմքը, ասում եմ՝ մահվան վրա էլ էր ժպտում»: Տղաներն ավագ եղբայր ունեն, մայրիկն ասում է՝ երբ նրանք բանակ զորակոչվեցին, մի քանի օր հետո ավագ որդին ավարտեց զինվորական ծառայությունը, հետո բոլորով միասին գնացին Կապան՝ զույգերին տեսնելու: «Էդգարը նստեց եղբոր մեքենայի ղեկին ու մեզ պտտեց Կապանով, այնքան էր հավանել քաղաքը, մեզ ամեն անկյունը ցույց տվեց, եկեղեցիներն էին շատ սիրում, երբ քաղաքում էին լինում, զանգահարում էինք իրենց, ասում էին՝ եկեղեցում ենք...Պատերազմի օրերին մենք էլ ամեն օր եկեղեցում էինք»:

Հիմա Էդգարի ու Վահեի ընտանիքին ապրելու ուժ է տալիս տղաների ավագ եղբայրը: «Մեր ամեն տխուր պահի համար ինքն իրեն մեղավոր է զգում, բայց ինքն ինչո՞վ է մեղավոր: Ինքն էլ էր ուզում այդ օրերին գնալ Ջրական, ասում էր՝ մա՛մ, ես պետք եմ ախպերներիս, բայց մենք թույլ չտվեցինք, որ գնա, ավտոբուսից իջեցրել ենք իրեն: Հիմա հանուն մեծ տղայիս ենք ապրում: Ապրում ենք, էլի: Երբեմն լսում էինք պատմություններ, ասում էինք՝ ո՞նց են կարողանում դիմանալ, բա մենք ո՞նց դիմացանք, քար ենք, դիմացանք: Իմ ցավն է, բոլորին էլ ժպտում եմ, բոլորի հետ էլ խոսում: Բայց ով գիտի, թե իմ ներսում ինչ է կատարվում: Չեմ էլ ուզում ցույց տալ, որ չնայեն ու ասեն՝ կոտրվեց: Էդգարիս ու Վահեիս դուր չէր գա ինձ կոտրված տեսնելը»:

Հ. Գ. - Վահե և Էդգար Առաքել յանները հետմահու արժանացել են «Մարտական ծառայություն» մեդալների, ինչպես նաև պատվոգրերի: Հուղարկավորված են Հրազդանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան