3 տարի անց Եվրոպայի առաջնություն է վերադառնում աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը
ՍՊՈՐՏՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հավաքականների հայտացուցակները, որոնք կմասնակցեն ապրիլի 17-ից 24-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, փոխանցում է Armsport.am-ը։
Նշվում է, որ 3 տարի անց Եվրոպայի առաջնություն է վերադառնում աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը նաև Եվրոպայի 5-ակի չեմպիոն է, մեկ անգամ էլ հաղթել է Եվրոպական խաղերում:
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները ԵԱ-ում հանդես կգան հետևյալ կազմերով՝
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքական. Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ), Սերգեյ Սարգսյան (97 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ)։