Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Պետք է ուժեղ լինեմ երեխաներիս համար». պայմանագրային զինծառայող Սիփան Մելոյանը զոհվել է պատերազմի ավարտից ժամեր առաջ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սիփանն ու Վարդուհին ծանոթացել են 2012 թվականին: «Ես Սպիտակից եմ, Սիփանը՝ Մեծամորից: Ընդհանուր ծանոթ ունեինք: Չորս ամիս ենք ընկերություն արել: Մեր առաջին հանդիպումը Սպիտակի եկեղեցում էր: Երբեք չեմ մոռանա՝ 1000 դրամի մոմ էր գնել, որ ինչքան հնարավոր է երկար շփվենք, անընդհատ վառում էր մոմերը: Այդ օրը մի քանի րոպե ենք շփվել»,-«Փաստի» հետ զրույցում անթաքույց ժպիտով Վարդուհին հիշում է իր ու Սիփանի ծանոթության ու շփման առաջին օրերը: Վարդուհին ասում է՝ ամեն անգամ Սիփանը Մեծամորից դեպի Սպիտակ բավականին երկար ճանապարհ էր անցնում, թեկուզ կես ժամով ապագա կնոջը տեսնելու համար: Նա արդեն հստակ որոշել էր՝ Վարդուհին իր կինն է լինելու: Վարդուհու և Սիփանի նշանադրության և ամուսնության օրերին էլ զույգը բավականին դժվարություններ է հաղթահարել: Ուրիշ բան չմտածեք, բոլորը կողմ են եղել նրանց միությանը, սակայն սկզբում հաղթահարել են եղանակային պայմանները՝ ցուրտ ու ձնառատ ձմեռ, հետո հարսանեկան իրարանցումն է սկսվել: Հիմա Վարդուհին անասելի ջերմությամբ է պատմում այդ օրերի մասին՝ նաև այդ կերպ ապրեցնելով Սիփանին: 2013 թ. հունվարին Սիփանը և Վարդուհին ընտանիք են կազմում, որդի և դուստր ունենում:

«Սիփանը շատ ընկերասեր էր: Ասում են՝ տղաները պատերազմ գնացին հողի համար, հայրենիքն էր կանչում, Սիփանը նաև ու առաջին հերթին իր ընկերների համար գնաց: Սիփանը պայմանագրային զինծառայող էր, 7 տարի ծառայեց Մերձավանի զորամասում՝ որպես կապավոր: Կապի զորամասը, այսպես ասենք, դիրք պահող չէր: Պատերազմի ժամանակ մինչև հոկտեմբերի 24-ը տուն չեկավ, զորամասում շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում: Վստահություն ունեի, որ իրենց չեն տանի պատերազմ, դա այն ժամանակահատվածն էր, երբ Արցախից տղաներին հետ էին բերում «ֆուռերով»: Սիփանը դա տեսել էր, հստակ գիտեր, թե ուր է գնում: Եթե սկզբում բոլորս կարծում էինք, որ պատերազմը շուտ կավարտվի, չէինք պատկերացնում շատ բան, բայց Սիփանի մեկնելու ժամանակ արդեն շատ բան էինք տեսել: Հատկապես Սիփանը, որ զինվորական ծառայության մեջ էր: Երբ հարցնում էի՝ կգնա՞ս, պատասխանում էր՝ այո, իմ արյունը մյուսների արյունից կարմի՞ր է, բա՞ ընկերներս, բա՞ տղերքը»:

Սիփանի խմբից երկու տղա է զոհվել: «Տղաներից մեկի հայրիկը Սիփանին ասել էր՝ չթողնեք իրար, հանկարծ Կոլոյին մենակ չթողնես»:

Սիփանը չի գալիս տուն հրաժեշտ տալու, Վարդուհին նեղանում է, բայց ամուսինն ասում է՝ հետևիցս լացելու էիր: Տղաներն ուղևորվում են Մատաղիս: Սիփանը հանգստացնում է ընտանիքին՝ մենք կապի զորամասն ենք, մեզ առաջնագիծ չեն տանում: «Կապը շատ վատն էր, չէինք կարողանում խոսել իր հետ, մեկնելու օրվանից սկսած միայն նոյեմբերի 8-ին է զանգել: Եկեղեցում էի, դուրս եկա, երկար խոսեցինք, հետո ծնողներին զանգեց: Իսկ հետո եկավ չարաբաստիկ օրը: Հրադադարից երկու ժամ առաջ է զոհվել Սիփանը: Գիտեինք, որ մինչև ժամը վեցն ամեն ինչ նորմալ է եղել, 6-ից մինչև 8-9-ն ընկած ժամանակահատվածում իրենց դեպքը եղել է: Կոլոն Սիփանին ասել է՝ գամ, քո հետ նույն շելում քնեմ, ոնց որ միշտ, բայց այդ օրը Սիփանը չի թողել: Թե Աստծուց է եղել, թե ինչ, բայց չի թողել Կոլոն իր հետ մնա: Դրանից մի ժամ հետո գրադը հարվածում է, շելը պայթեցնում: Հենց այդ ժամանակ էլ իրենց խմբի երկու տղաները զոհվում են՝ Սիփանը և Նորայրը»:

Հրադադար կնքվեց, Վարդուհին դեռ չգիտեր, որ ամուսինը զոհվել է, ուրախանում էր, որ տղերքը վերադառնալու են: Բայց Սիփանի փոխարեն նրա մահվան բոթն է հասնում ընտանիքին: Որևէ մեկը չէր համարձակվում լուրը հայտնել ընտանիքին, բայց ստիպված էին. «Այդ շելը կրակի տակ է եղել, բայց 18 տարեկանները դուրս են բերել Սիփանի մարմինը: Ինքը մեզ շուտ «հասավ», ինձ մի փոքր սփոփում է այն, որ տեսել եմ իրեն, դեմքը բաց էր, երբ իրեն հուղարկավորեցինք»: Սիփանից հետո Վարդուհուն երեխաները և Աստված են ուժ տալիս:

«Տղերքն այսօր Աստծո մոտ են: Կարող ես 90 տարի էլ ապրել, բայց Աստծուն չարժանանաս, տղերքն արժանացան Աստծուն: Մեր տղան շատ ծանր տարավ հայրիկի կորուստը ու դրանով նաև մեզ սթափ պահեց, որ հանկարծ չկոտրվենք: Մեզ մոռացանք մի տեսակ: Գիտեմ, որ պետք է ուժեղ լինեմ երեխաներիս համար»:

Հ. Գ. - Սիփան Մելոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Մեծամորի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել