Սպիտակ-Երևան ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա դաշտամիջյան հատվածում․ կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Մարտի 30-ին, ժամը 01:44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 9-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա դաշտամիջյան հատվածում։
Փրկարարները ուղևոր՝ Մ․ Ա․-ին (ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, վերջինս հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել մեքենան։