Մարմնամարզիկները երիտասարդների աշխարհի առաջնությունում թիմային պայքարում դուրս են եկել եզրափակիչ
ՍՊՈՐՏՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հայաստանի մարմնամարզության երիտասարդական ընտրանին հաջող է մեկնարկել աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում (բազմամարտ) դուրս է եկել եզրափակիչ: Թիմը հավաքել է 159,161 միավոր:
Հայաստանի հավաքականի կազմում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Մարիետա Բուչախչյանը: Մարզիչներն են Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնությունում հանդես է գալիս մրցավարի կարգավիճակում: