Երևան, 07.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Արցախյան 44-օրյա պատերազմը և դրան հետևած իրադարձությունները զգալիորեն փոխել են աշխարհաքաղաքական իրադրությունն ու ուժային հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Միաժամանակ ռուս-ուկրաինական հակամարտությունը կտրուկ սրել է լարվածությունը հիմնական աշխարհաքաղաքական բևեռների միջև, ինչը իր արտացոլումն է գտնում նաև մեր տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական և անվտանգային այն գործիքակազմը, որը վերջին տասնամյակներին, մասնավորապես՝ նախքան 44-օրյա պատերազմը, Հայաստանին և Արցախին հնարավորություն էր տալիս համեմատաբար կայուն և խաղաղ զարգացում ապահովել, այլևս կորցրել է իր արդիականությունը և կարիք ունի էական վերանայման։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը քանիցս ընդգծել է փոփոխվող աշխարհակարգի պայմաններում ավելի ճկուն և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու կարևորությունը։ Խոսքը առաջին հերթին արտաքին քաղաքական և անվտանգային օրակարգի այնպիսի դիվերսիֆիկացիայի մասին է, որը մի կողմից՝ չի խաթարի տասնամյակների ընթացքում ձևավորված ամուր և վստահելի համագործակցությունը ավանդական դաշնակիցների հետ, մյուս կողմից՝ հնարավորություն կտա դրանք փոխլրացնել՝ ձևավորելով արդյունավետ համագործակցության ձևաչափեր այլ դերակատարների հետ։

Այսպես, Մեծ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում վերջին տարիներին հետզհետե ավելի նկատելի է դառնում բնակչությամբ աշխարհի ամենամեծ, իսկ տնտեսությամբ 5-րդ երկրի՝ Հնդկաստանի աճող հետաքրքրությունն ու արտաքին քաղաքական ակտիվությունը։ Ինչպես ամուր պատմական և մշակութային կապերը, այնպես էլ արդի աշխարհաքաղաքական շահերն ու տարածաշրջանային առաջնահերթությունները իրական հնարավորություններ են ստեղծում հայ-հնդկական հարաբերութունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար։ Սակայն ավելի կարևոր է այն իրողությունը, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը, ի տարբերություն արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիայի մի շարք այլ հնարավոր ուղղությունների, ոչ միայն չի հակասում տարածաշրջանում Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերների շահերին, այլև կարող է նպաստել վերջիններիս հետ բազմակողմ համագործակցության նոր հարթակների հիմնմանը։ Մասնավորապես, Թուրքիա- Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական առանցքին և վերջինիս աճող ազդեցությանը դիմակայելու հարցում շահագրգռված են ոչ միայն Հայաստանն ու Հնդկաստանը, այլև տարածաշրջանում մեր երկու բարեկամ երկրները՝ Իրանն ու Ռուսաստանը։

Բարեբախտաբար Հնդկաստանը թերևս միակ ոչ արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնն է, որի հետ հարաբերություններում ՀՀ գործող իշխանությունները դեռևս չեն հասցրել էական խնդիրներ և ճգնաժամեր ստեղծել։ Սա թեև տարօրինակ, բայց ևս մեկ կարևոր գործոն է՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունները ռազմավարական նոր մակարդակի բարձրացնելու ջանքերի։

Հարավային Կովկասում և ավելի մեծ տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության, Հայաստանի համար անվտանգային նոր սպառնալիքների առկայության պայմաններում Հնդկաստանը այն քիչ ուղղություններից մեկն է, որի հետ գրագետ աշխատանքը կարող է դույզն-ինչ մեղմել մեր դեմ կուտակված անվտանգային ռիսկերը։ Այս իմաստով, հայ- հնդկական համագործակցությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի հետևյալ ոլորտներում.

·         Քաղաքական ոլորտ: Տարածաշրջանային և գլոբալ հարցերի մեծ մասի շուրջ Հայաստանի և Հնդկաստանի շահերի ու դիրքորոշումների համընկնումը քաղաքական ոլորտում երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու իրական ներուժ է պարունակում։ Երևանն ու Նյու Դելին կարող են ակտիվացնել քաղաքական շփումների մակարդակը, հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթությունների շուրջ պարբերաբար երկխոսության նոր ուղիներ ձևավորել, ինչպես նաև ակտիվացնել միջխորհրդարանական կապերը։

Օրինակ, հետաքրքիր նախաձեռնություն կարող է լինել արտգործնախարարների, հնարավորության դեպքում՝ նույնիսկ վարչապետների մակարդակով համատեղ հայտարարության տարածումը (Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա համատեղ հայտարարությունների օրինակով), որտեղ Երևանն ու Դելին պաշտոնապես կներկայացնեն իրենց դիրքորոշումը այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են Արցախի հիմնախնդիրը, Ջամուի և Քաշմիրի հակամարտությունները, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խնդիրը (Սյունիք, «Զանգեզուրի միջանցք») և այլն։ Երկու երկրների միջև քաղաքական քննարկումների առարկա պետք է դառնա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և այս հարցում Հնդկաստանի դիրքորոշման հստակեցման հարցը, և այս առումով միջխորհրդարանական շփումները կարող են էական նշանակություն ունենալ։

·         Միջազգային հարթակներ։ Հնդկաստանը կարող է կարևոր դեր խաղալ ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում։ 2022-ին Հայաստանի վարչապետը չեղարկեց իր մասնակցությունը Սամարղանդի գագաթնաժողովին՝ դա հիմնավորելով սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայով։ 2023-ին կազմակերպության նախագահությունն անցել է Հնդկաստանին և հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու բարեկամական երկրում։ Պատշաճ դիվանագիտական աշխատանքի պարագայում Հնդկաստանը կարող է Հայաստանի ղեկավարությանը հրավիրել գագաթնաժողովին։ Այս կառույցում ապագայում ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի, Ռուսաստանի հետ հետագա համագործակցությունը շատ կարևոր է այնտեղ թուրք-ադրբեջանական խոսույթին հակազդելու և վերջիններիս ազդեցությունը զսպելու տեսանկյունից։

Բացի այդ, Հնդկաստանը այս տարի նախագահում է նաև G20-ը, ուստի այս հարթակում ևս իր խոսքը աշխարհի գերտերություններին հասցնելու մեծ ներուժ ունի։ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, Արցախի շրջափակման և ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի պայմաններում շատ կարևոր է, որպեսզի ՀՀ իշխանությունները պատշաճ աշխատանք կատարեն բարեկամական երկրների կառավարությունների հետ՝ հայկական օրակարգը միջազգային տարբեր հարթակներում առաջ մղելու նպատակով։ Ուշագրավ է, որ այս ուղղությամբ արդեն իսկ նկատվում են որոշակի քայլեր, մասնավորապես G20-ի արտգործնախարարների գագաթնաժողովին զուգահեռ անցկացվող «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիի կողմից ՀՀ ԱԳ նախարարին Հնդկաստան հրավիրելու կարևոր դիվանագիտական քայլը։ Այլ հարց է, թե որքանով են ՀՀ իշխանությունները ի վիճակի օգտագործել նման հարթակները Հայաստանի և Արցախի կենսական շահերը պաշտպանելու նպատակով։

Հնդկաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ, եթե Հայաստանը ցանկություն հայտնի անդամակցել Չմիացման շարժման կազմակերպությանը։ Հաշվի առնելով մի կողմից՝ այդ կառույցում Ադրբեջանի հակահայկական վարքագիծը, ինչպես նաև դրան հակազդելու անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ շարժման նկատմամբ ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի աճող հետաքրքրությունը, Հայաստանի անդամակցությունը այդ կառույցին եթե ոչ միջնաժամկետ, ապա երկարաժամկետ հեռանկարում կարող է շատ տրամաբանական լինել։

Այլ միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում Երևանն ու Նյու Դելին կարող են կատարելագործել իրենց համագործակցությունը։ Օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի նիստերից առաջ կողմերի ներկայացուցիչների կամ ԱԳ նախարարների միջև ընթացիկ արտաքին քաղաքական առաջնահերթությունների քննարկումն ու համաձայնեցումը կարող է այդ ուղղությամբ շատ կարևոր քայլ լինել։ Զարգացման մեծ ներուժ ունի փոխգործակցությունը հայկական և հնդկական սփյուռքի և լոբբիստական կազմակերպությունների միջև։

·         Ռազմական ոլորտ։ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում համեմատաբար նոր, սակայն ամենից հեռանկարային ուղղություններից մեկն է։ Այս իմաստով փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն սպառազինությունների մատակարարման, հակաահաբեկչական պայքարի, համատեղ զորավարժությունների, ռազմական կրթության և վերապատրաստման, հեռանկարում նաև ռազմարդյունաբերության ոլորտում որոշ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։


Օրինակ, Հնդկաստանը կարող է լուրջ ներդրում ունենալ Հայաստանում ժամանակակից ռազմական ԱԹՍ-ների արտադրության զարգացման հարցում, հատկապես եթե Հայաստանն այդ ուղղությամբ որոշակի համագործակցության ուղիներ ստեղծի Իրանի և Ռուսաստանի հետ։ Հակաահաբեկչական պայքարի համատեղ կենտրոնի ստեղծումը ևս մեկ հեռանկարային ուղղություն է, որը զարգացման և տարածաշրջանի այլ երկրների ներգրավման մեծ ներուժ ունի։ Ռազմաուսումնական ոլորտում փոխանակման և վերապատրաստման ծրագրերի իրականացումը մյուս կարևոր ուղղությունն է։ Երկու երկրները կարող են նաև համագործակցել իրենց զինանոցում առկա խորհրդային կամ ռուսական զինատեսակների արդիականացման ուղղությամբ։ Հնդկաստանի հետ երկկողմ և բազմակողմ զորավարժությունների անցկացումը կարող է զսպող գործոն դառնալ տարածաշրջանում Հայաստանի ագրեսիվ հակառակորդների համար։

·         Տարածաշրջանային համագործակցություն և տնտեսություն։ Վերջապես Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դուրս չմնա տարածաշրջանում Հնդկաստանի հիմնական աշխարհաքաղաքական նախաձեռնությունից՝ Հյուսիս-Հարավ ծրագրից։ Այն եզակի տարածաշրջանային ծրագրերից է, որին մասնակցելու և որից օգտվելու հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունը դեռ պահպանում է։ Սակայն այս միջանցքի ընձեռած հնարավորություններից լիարժեք օգտվելու համար մեզ անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք առայժմ բացակայում են։ Փոխարենը, տարածաշրջանի մյուս երկրները ակտիվորեն զարգացնում են իրենց տրանսպորտային ենթակառուցվածքները՝ դրանք հարմարեցնելով Հյուսիս-Հարավ միջանցքի պահանջներին։ Եթե Երևանն այս հարցում հապաղի և չկարողանա ճիշտ օգտվել ստեղծված հնարավորությունից, մեծ է հավանականությունը, որ Հայաստանը դուրս կմնա նաև այս ծրագրից, ինչը առավել կխորացնի երկրի տարածաշրջանային մեկուսացումը։

Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ի շահագործումը էականորեն կկրճատի ԵԱՏՄ-Հնդկաստան առևտրի տրանսպորտային ծախսերը։ Հնդկաստանի հետ ազատ առևտրի պայմանագրի հնարավոր կնքումը կարող է ԵԱՏՄ-Հնդկաստան առևտրաշրջանառության համար լրացուցիչ խթան հանդիսանալ։ Սա նշանակում է, որ Հնդկաստանը կարող է հետաքրքրված լինել նաև Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում ներդրումներով։ Ուշագրավ է, որ Հնդկաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցության առաջնային ոլորտներն են՝ էներգետիկան, դեղագործությունը, առողջապահությունը, ՏՏ ոլորտը, ծառայություններն ու ոսկերչությունը: Նշված գրեթե բոլոր ուղղություններով Հայաստանը կարող է Հնդկաստանի համար կարևոր գործընկեր դառնալ, իսկ տարածաշրջանում ԵԱՏՄ անդամ միակ պետություն լինելու հանգամանքը կարող է առավել մեծացնել Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել, որոնք թույլ կտան Հնդկաստանի ուշադրությունը սևեռել Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի վրա։ Հաշվի առնելով Իրանում ենթակառուցվածքների զարգացման նպատակով Հնդկաստանի կողմից իրականացվող ներդրումների ծավալը, կարող ենք ենթադրել, որ վերջինիս հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ բավական մեծ է։ Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ը Հնդկաստանի կողմից դիտարկվում է ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական տեսանկյունից, ուստի տարածաշրջանում ճիշտ քաղաքական դիրքավորումը Հայաստանին հնարավորություն կտա դառնալ Հարավային Կովկասում Հնդկաստանի հիմնական գործընկերները նաև Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակներում։

Անհրաժեշտ է Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի հետ ինտենսիվ երկխոսություն սկսել հատկապես Սյունիքում ենթակառուցվածքների արագ ձևավորման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման ուղղությամբ։ Հայաստանն այսօր էլ հանդիսանում է Հնդկաստանի զարգացման աջակցության ծրագրի՝ տարածաշրջանում ամենախոշոր շահառուն և այս ուղղությամբ համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի։ Մասնավորապես, Նյու Դելին մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի մարզերում։ Այս բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու լուրջ հնարավորություն կա, որի համար անհրաժեշտ է միայն քաղաքական կամք և գրագետ մոտեցում։

Միաժամանակ, պետք է նորից ընդգծել, որ Հնդկաստանի հետ համագործակցության խորացումը տարբեր ոլորտներում ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դա կարող է իրականացնել ի հաշիվ կամ ի հեճուկս տարածաշրջանի այլ դերակատարների՝ հատկապես ավանդական գործընկերների և դաշնակիցների շահերի։ Հատկապես քաղաքական և ռազմական ոլորտում Հնդկաստանի հետ համագործակցությունը չպետք է որևէ կերպ ուղղված լինի Ռուսաստանի և Իրանի կենսական շահերի դեմ, իսկ արտաքին քաղաքական նախաձեռնություններն ու փոխգործակցությունը պետք է ունենա հստակ կարմիր գիծ, այն է՝ չհակադրվել մեկ այլ աշխարհաքաղաքական բևեռի՝ Չինաստանի կենսական շահերին և որևէ կերպ չվնասել Պեկինի հետ բարեկամական և ոչ պակաս մեծ ներուժ ունեցող հարաբերությունները։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցԿոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից Հայտնիների հրապարակումները՝ Ապրիլի 7-ի առթիվ Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԱպրիլի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Իրանում կամուրջ է փլուզվել Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում` ԱԺ-ում Գյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանԳորայքում առանց համապատասխան թույլտվության քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 7․3 մլն դրամը Հայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք Չալաբյան«Եվրասիան» ամփոփեց երկամյա գործունեության արդյունքները և հայտարարեց 2026 թվականի մրցանակի հայտերի ընդունման մեկնարկի մասինՔրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել Քպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըՀորմուզի նեղուցի պայմանագիրը պետք է ներառի տարածաշրջանի բոլոր կողմերին․ Կատարի ԱԳՆ Մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ մանրամասներ ԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկnրծանվի․ Թրամփ Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Ջուրը կտրելու են ընտրություններից հետոՓաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Փաշինյանը չի կարող խանգարել. Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Սամվել Կարապետյանն է. Ալեքսանյան Եղանակը կտրուկ վատանում է․ սպասվում է ձյուն, բուք, մերկասառույցԹող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան«Սամվել Կարապետյանի՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսվել է»․ Ալիկ ԱլեքսանյանՊետության գործառույթը քաղաքացուն կրթելն է, այլ ոչ թե ցածրորակ մշակույթ տարածելը․ Մենուա ՍողոմոնյանՄեր հարատևումը մեր ինքնության, ազգային մշակույթի պահպանման մեջ է․ Արսեն ԳրիգորյանTeam Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները հասանելի են բոլոր հիմնական վճարահաշվարկային հավելվածներով և տերմինալներով Մի ողջ իշխանական ռեժիմ 10 ամիս փորձեց վարկաբեկել Սամվել Կարապետյանի անունը, չկարողացան Մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար․ «Ուժեղ Հայաստան» Նսեմացնում են նախագահի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի խնդիր չեն տեսնում․ Վարդևանյան Ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը հրավիրում է մեծ հանրահավաք Այս մարդիկ ցնցումների մեջ են ընկնում Սամվել Կարապետյան անունից, եկեք նորի՛ց ցնցման մեջ գցենք Այս թույլիկներին հասցրել ենք այն վիճակին, որ հիմա ընդունում են օրենք Սամվել Կարապետյանի մասին Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է. Արամ Վարդևանյանը՝ անձնանունների արգելքի մասինՎաղն էլ Սամվել Կարապետյանի կոշիկի համարը կճշտեն, կասեն՝ 42 հագնողը չպիտի մասնակցի ընտրությանը. Էդգար Ղազարյան