Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան

ԲԼՈԳ

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի բարեկամներ,
Այլևս ոչ մեկին գաղտնիք չէ, որ գործող վարչակարգը հետևողական պայքար է սկսել ազգային կրթական և մշակույթային հաստատությունների դեմ, մտածածին պատրվակներով փորձելով դրանք լուծարել, միավորել այլ, իրենց կողմից վերահսկվող կառույցների հետ, կամ էլ առավել լկտի կերպով փորձելով պարզապես ոստիկանական ուժով գրավել դրանք, ինչպես դա վերջերս տեղի ունեցավ Բրյուսովի անվան համալսարանի հետ:
 
Այժմ հերթը հասել է «Գոյ Թատրոն»-ին, որը համարձակություն է ունեցել Գարեգին Նժդեհի մասին նորարարական ներկայացում բեմադրել, և դրանով առաջ բերել այս պարտվողական վարչակարգի դժգոհությունը: Նրանց կողմից մարտի 27-ից
կառավարական e-draft կայքում հանրային քննարկման է դրվել ԳՈՅ թատրոնը լուծարելու որոշման նախագիծը, այն պրիմիտիվ հիմնավորմամբ, որ այն գործում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տարածքում, և լոգիստիկ նկատառումներով նպատակահարմար է նրանց միավորումը մեկ ղեկավարության ներքո, կարծես խոսքը գնում է երկու խանութների կամ պահեստների մասին:
 
Նախագիծը կայքում դնելուց հետո, գործող վարչակարգը մոբիլիզացրել է իր ֆեյքերի ողջ բանակը, տպավորություն ստեղծելու, թե քաղաքացիների մի հոծ զանգված կողմ է թատրոնի լուծարմանը, թեև ցանկացած թատերասեր մարդու համար բուն միտքն իսկ անհեթեթություն է, նույն տրամաբանությամբ կարելի է լուծարել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը և միավորել ֆուտբոլի հավաքականին, այն հիմնավորմամբ, որ երկուսն էլ սպորտ են, և պետությունը դրանով փող կխնայի (թեև արդյունքում բռնցքամարտը որպես սպորտ կվերանա):
 
Ի հեճուկս այս վարչակարգի ու իր ֆեյք ու իրական կամակատարների, հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ և բազմաթիվ հանրային ու մշակույթի գործիչներ նույն ընթացքում իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել հօգուտ «Գոյ» թատրոնի: Ես միանում եմ նրանց, սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին, և խնդրում եմ ձեզնից յուրաքանչյուրին ձեր ձայն բարձրացնել ընդդեմ «Գոյ» թատրոնի լուծարման, և դրանով՝ ընդդեմ մեր ազգային և նորարարական մշակույթի ոչնչացման:
 
Հղումը նախագծին տրամադրում եմ ստորև, շնորհակալ կլինեմ, եթե ժամանակ գտնեք, մտնեք այդ հղումով, ԴԵՄ քվեարկեք այդ նախագծին, ինչպես նաև ձեր հիմնավոր մեկնաբանությունները թողնեք նրա տակ: Առավել երախտապարտ կլինեմ, եթե ձեր էջերում ևս արտահայտվեք այս հարցով, և հորդորեք նաև ձեր ընկերներին ընդդիմանալ այս հերթական ջարդարարությանը:
 

Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան