Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում
ՖՈՏՈԵրկուշաբթի օրը, 27.03-ին, ժամը 02:50-ի սահմաններում, Պուշկին 3ա հասցեում գտնվող Hard Rock Café Yerevan-ի տարածքում դրսևորվել է վանդալիզմի դեպք:
Նկարում պատկերված անհայտ անձը հաստատության դիմաց տեղակայված կիթառի տեսքով բրենդային վահանակի վրա է բարձրացել՝ կոտրելով այն, որով պատճառել է ընկերությանը նյութական վնաս:
Վերջին ժամանակում նման դեպքերը Երևանում բավականին շատացել են, որը խստորեն դատապարտելի է թե՛ հանրության, և թե՛ առհասարակ մշակութային արժեքների պահպանման տեսանկյունից: Նման դեպքերի մասին հարկավոր է բարձրաձայնել և կիրառել համապատասխան պատժամիջոցներ, որպեսզի հնարավորինս կրճատենք նման դեպքերը:
Անձը փնտրվում է ոստիկանության կողմից, ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



