Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների

ՄՇԱԿՈՒՅԹ

Մարտի 29-ին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ մարտի 22-ին կայացած «Լաւագոյն գրաբարագէտ» խորագրով հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփումը։ Կազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոն, ֆակուլտետի ՈւԳԸ, «Դասական դպրոց» կրթական հիմնադրամ։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հովիվ և թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի համակարգող Տ․ Պարթև քահանա Մուրադյանը ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու գնահատանքի խոսքը։ Ելույթներով հանդես եկան նաև «Դասական դպրոց» ԿՀ տնօրեն Մանե Ղևոնդյանը, «Իրական դպրոց» ԿՀ տնօրեն Վահագն Պողոսյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, ԵՊՀ Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ. դ., պրոֆ. Աննա Աբաջյանը, ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Ինչպես իր խոսքում նշեց «Դասական դպրոց» ԿՀ տնօրեն Մանե Ղևոնդյանը՝ «Լաւագոյն գրաբարագէտ» օլիմպիադայի նպատակներն են Հայոց դասական լեզվի շուրջ միավորել դպրոցականներին, ուսանողներին, դասախոսներին և այլ հետաքրքրված անձանց, խթանել ուսանողների հետաքրքրությունը դեպի Հայոց դասական լեզվի նորովի ուսումնասիրումն ու մեկնաբանումը, դասական լեզուների համատեքստում վերաիմաստավորել Հայոց դասական լեզվի դերը և ի վերջո ստեղծել մրցույթի մի ձևաչափ, որը շարունակական կլինի և ժամանակի ընթացքում կընդգրկի առավել մեծ լսարան:

Աշխարհաբար տեքստը գրաբարի փոխադրման մրցույթում 1-ին կարգի մրցանակի արժանացավ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Անի Թադևոսյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց նույն ֆակուլտետի ուսանող Թամարա Կարապետյանը, իսկ 3-րդ տեղում Արցախի պետական համալսարանի ուսանող Գոհար Հայրապետյանն էր:

Գրաբարով շարադրությունների մրցույթում լավագույնը Գևորգյան ճեմարանի սան Արման Աբրահամյանի «Երկիր Նաիրի Հայաստանս» աշխատանքն էր: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Գևորգյան ճեմարանի սան Գևորգ սարկավագ Կարապետյանը, իսկ 3-րդում՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Ժենյա Ղազարյանն էր:

«Ակընկալում ենք, որ այս եւ յետագայ մրցոյթների յաղթողների հետ կը համագործակցենք մեր նոր դասագրքերի, ծրագրային ապահովման եւ այղ գրաբարեան նիւթերի ստեղծման գործում, քանի որ մաւտակայ տարիներին Գրաբարով նոր բովանդակութիւն ստեղծման կարիքը շատ ենք ունենալու» - իր խոսքում նշեց Վահագն Պողոսյանը՝ շնորհավորելով հաղթողներին։

Մրցանակային անվանակարգեր զբաղեցրած ուսանողներն ստացան խրախուսական դրամական պարգևներ և մասնագիտական գրականություն՝ գիտելիքներն ամրապնդելու նպատակով։

Հիշեցնենք, որ օլիմպիադան ունեցավ ավելի քան 30 մասնակիցներ ամբողջ Հայաստանից՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Գևորգյան ճեմարանից, Արցախի պետական համալսարանից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցից, «Իրական դպրոց» ԿՀ-ից, «Հերացի» դպրոցից, Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան համար 87 միջնակարգ դպրոցից։

Օլիմպիադայի հովանավորներ՝ «Ինստիգեյթ», «Բուտեխ» և «Փի-արտ» ընկերություններ, Արարատյան հայրապետական թեմ։

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ Կալլաս