Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԱՊՐԻԼԻ). Աման լվացող առաջին ավտոմատ մեքենան, առաջին տրոլեյբուսը, լուծվող սուրճի առաջին ցուցադրությունը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Թռչունների համաշխարհային օր, Երգիծանքի և հումորի համաշխարհային օր, ՀաբՆիսան՝ ասորական Նոր տարի, Իրան՝ Իրանի Իսլամական Հանրապետության օր, Կիպրոս՝ Կիպրոսի ազգային օր, Մալթա՝ Անգլիական ռազմաբազայի փակման օր, կամ՝ Ազատության օր, Սան Մարինո՝ Ազգային օր, ՀԱՀ՝ Ընտանիքի օր, Ճապոնիա՝ Միյակո օդորի (պարի գարնանային փառատոն)։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1396 - Լենկ Թեմուրը Ալանաց դռնով վերադարձել է Հարավային Կովկաս։

1657 –ծնվել է հնագույն գրիչ Ավետիք Եվդոկացին։

1878 – ծնվել է գրող Արազին (Մովսես Հարությունյան)։

1904- սկսվել է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմակայել են Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը, սակայն ստիպված նահանջել են Տալվորիկ:

1909- Ադանայի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժել են քաղաքի հայկական թաղամասեր և սկսել կոտորածն ու թալանը: Ջարդարարների զոհ են դարձել հիմնականում կանայք, երեխաները և ծերերը:

1920- սկսվել է Հաճընի հերոսամարտը՝ Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ։ –ծնվել է ականավոր բանասեր, լեզվաբան Գևորգ Ջահուկյանը։

1930- ծնվել է անվանի դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը։

1932 –ծնվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Աղդամի, Թովուզի և Լաչինի ուղղություններով հայտնվել են մոտ 50 հոգիանոց զինված թուրքական կազմավորումներ։

2002- վախճանվել է «Արարատի» «ոսկե կազմի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն:

2009-ըստ «Գազպրոմի» և «Հայռուսգազարդի» միջև կնքված պայմանագրի, Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը դարձել է 154 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար՝ գործող 110-ի փոխարեն. Հայաստանում ուժի մեջ են մտել կոմունալ ծառայությունների՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի համար նոր՝ բարձրացած սակագները։

2010- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է, որ բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը դառնում է 132 դրամ՝ գործող 96-ի փոխարեն։

2011-Հայաստանի կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող գազի գինը նվազեցվել է մոտ 24 տոկոսով:

2016 – սկսվել է Քառօրյա պատերազմը՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։

2020- Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց, անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլ յանի միջև:

2022- ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրան մեղադրանք է առաջադրվել:

ԱՇԽԱՐՀ

313 – վախճանվել է Հռոմի կայսր Դիոկլետիանոսը։

568 - լանգաբորդներն սկսել են իրենց ներխուժումը Իտալիա։

1778 - նորօռլեանցի գործարար Օլիվեր Պոլլակը մտահղացել է դոլարի նշանը՝ $։

1809 - ծնվել է ռուս դասական գրող Նիկոլայ Գոգոլը։

1815 - ծնվել է Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը։

1873 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։

1875 - անգլիական «Թայմս» օրաթերթը դարձել է աշխարհում առաջին պարբերականը, որը հրատարակել է շաբաթական եղանակի տեսությունը։

1889 - Չիկագոյում վաճառքում հայտնվել է աման լվացող առաջին ավտոմատ մեքենան, որը ստեղծել էր Ջոզեֆինա Կոկրեյնը։

1890- բելգիացի Շառլ վան Դեպուլեն ԱՄՆում արտոնագրել է առաջին տրոլեյբուսը։

1891 - նկարիչ Պոլ Գոգենը Մարսելից ուղևորվել է Հաիթի։

1901 - տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը. թուրքական «Ասլանա» նավը Կարմիր ծովում խորտակվել է՝ բախվելով ստորջրյա քարերին. զոհվել է 180 մարդ։

1922 - վախճանվել է Ավստրո-Հունգարիայի կայսր Կարլ 1-ինը։

1924 - Անտուան դը Սենթ Էքզյուպերին հրատարակել է իր առաջին պատմվածքը՝ «Օդաչուն»։

1933 - նացիստական Գերմանիայում տեղի է ունեցել հրեական ընկերությունների և խանութների համազգային մեկօրյա բոյկոտ։

1934 - ծնվել է խորհրդային, ամերիկյան և ռուսական ռադիո և հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները։

1937 - Բիրման անկախացել է Հնդկաստանից։

1938 - Շվեյցարիայում տեղի է ունեցել լուծվող սուրճի առաջին ցուցադրությունը։

1939 - Ֆրանկոն հայտարարել է իր լիակատար հաղթանակի մասին,ավարտվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։

1940 - Նյու Ջերսիում առաջին անգամ ցուցադրել են էլեկտրոնային միկրոֆոնը։

1967- Մոսկվայում տեղի է ունեցել «Կովկասի գերուհին» ֆիլմի պրեմիերան։

1969 - Չինաստանի Կոմկուսի 9-րդ համաժողովը հայտարարել է «կուլտուրական հեղափոխության» ավարտը։

1976– Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնել են համակարգիչներ և այլ տեխնիկա արտադրող ամերիկյան «Apple» ընկերությունը։

1979 - Իրանում կայացել է հանրաքվե, ըստ որի, այաթոլլա Հոմեյնին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծումը։

1991 - չեղարկվել է Վարշավյան համաձայնագիրը (ռազմական դաշինք)։

2001 - Հոլանդիայում գրանցվել է աշխարհում առաջին միասեռ ամուսնությունը։

2004 - Գուգլն ակտիվացրել է «Ջի Մեյլ» էլեկտրոնային փոստային ծառայությունը։

2009– Խորվաթիան և Ալբանիան մտել են ՆԱՏՕ-ի կազմ։

2015-վախճանվել է ճապոնացի երկարակյաց Միսաո Օկավան, որը հանդիսացել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչը (ծնված 1898 թվականին)։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի