«Չեմ ցանկանում, որ երեխայիս հրեշտակային դեմքը տեսնեն»․ Արուսիկ Տիգրանյանը՝ առաջնեկի դեմքը ցույց չտալու, կազմվածքի և 2–րդ երեխայի մասին
ԼԱՅՖՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Նախորդ ամսվա սկզբին լույս աշխարհ է եկել հաղորդավարուհի, դերասանուհի Արուսիկ Տիգրանյանի առաջնեկը՝ Արփին։
Հաղորդավարուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել հետևորդների հետ, որոնք հետաքրքրվել են՝ երբ է պատրաստվում ցույց տալ երեխայի դեմքը։
«Այնքան վատ մեկնաբանություն գրող իդիոտներ կան ինստայում, որոնք չեմ ուզում իմ մուսիկի հրեշտակային դեմքը տեսնեն»,– պատասխանել է Արուսիկը և հավելել՝ չի պատրաստվում երեխայի դեմքը ցույց տալ նաևհետագայում։
Հետևորդները նաև հետաքրքրվել են՝ ինչպես է հաղորդավարուհուն հաջողվել արագ վերականգնել կազմվածքը, ինչին նա պատասխանել էր՝ չի գիրացել հղիության ընթացքում։
Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվել էր՝ արդյո՞ք հաղորդավարուհին ցանկանում է հետագայում երեխաներ ունենալ, ինչին Արուսիկը պատասխանել է՝ ոչ։