Սանկտ-Պետերբուրգի սրճարանում պայթյուն է որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՌԴ ՆԳՆ-ից հաղորդել են Սանկտ-Պետերբուրգում՝ Համալսարանական առափնյա փողոցի սրճարանում տեղի ունեցած պայթյունի մասին, կան տուժածներ և մեկ զոհ՝ ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
«Պատահարի արդյունքում մեկ մարդ զոհվել է։ Զոհը ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին է եղել։ Տասնվեց մարդ տուժել է, նրանց զննում են բժշկական աշխատողները»,- կիրակի լրագրողներին տեղեկացրել են Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ՆԳՆ մամլո կենտրոնում։
Գերատեսչությունից հաղորդել են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության ղեկավարությունն ու աշխատակիցների խումբը։
Տեղում աշխատում են նաև Պետերբուրգի ոստիկանության աշխատակիցներն ու արտակարգ իրավիճակների ծառայությունները, պարզվում են կատարվածի պատճառներն ու հանգամանքները։