Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Opel Vectra-ն․ կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ապրիլի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։30-ի սահմանում Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Անդրանիկ Մ․-ի վարած BMW 320 մակնիշի և 65-ամյա Արշավիր Պ.-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Արշավիր Պ․-ն, նրա ուղևորը՝ Արմավիրի մարզի բնակիչ, 62-ամյա Անահտի Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել «Արմավիր» ԲԿ շտապօգնության բժիշկները, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։