Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում։ Այս մասին նա ասել է Аргументы и факты թերթին տված հարցազրույցում։
«Եվրամիությունը «կորցրեց» Ռուսաստանը, բայց սրա համար ինքն է մեղավոր։ Ի վերջո, հենց ԵՄ անդամ երկրներն ու հենց Միության ղեկավարներն են բացահայտ հայտարարում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին... Այս պատճառներով մենք ԵՄ-ն դիտարկում ենք որպես ոչ բարեկամական միավորում»,- ասել է դիվանագետը:
Լավրովը նաև նշել է, որ ԵՄ-ն Ուկրաինային զենք է տալիս, ինչպես նաև հրահանգիչներ և վարձկաններ է ուղարկում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համապատասխան եզրակացություններ է արել և «անհրաժեշտության դեպքում կոշտ» կգործի։