Ձերբակալվել է «Գաջ» ընկերության տնօրենը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ի տեղեկություններով մարտի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երեւանի բնակիչ 47-ամյա Արմեն Քալանթարյանն իր մոտ զենք է կրում։
Նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում իրավապահները ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու համար Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել ու Ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ա․ Քալանթարյանին։ Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի սեւ բռնակոթով «V80750» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ եւ 5.6մմ տ/չ 5 փամփուշտ:
Կայքի տեղեկություններով՝ Ա․ Քալանթարյանը «Գաջի գործարանի Միշայի» տղան է, որը «Գաջ» ՍՊԸ տնօրենն է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



