Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են մեքենաներից մեկը. քաղաքացիներից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, 3-ը՝ ուշաթափվել. ՄԻՊ

ՎԻԴԵՈ
Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
 

Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ մանրամասներ հայտմելով քիչ առաջ տեղի ունեցած միջադեպից, երբ ադրբեջանցիներն արգելել են խաղաղապահներևի ուղեկցությամբ 27 արցախցիների մուտքն Արցախ:

«Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։

Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս։

Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը: Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ վերադառնում են Գորիս։

114 օր շարունակվող շրջափակման առաջին օրից ադրբեջանական կողմը տարբեր հարթակներում հայտարարում է, որ ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց և բեռների փոխադրման համար՝ ուղիղ կասկածի տակ դնելով ոչ միայն հայկական կողմի հիմնավոր պնդումները, այլ նաև միջազգային բազմաթիվ դերակատարների դիրքորոշումներն ու հայտարարությունները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արձանագրված իրողությունը։

Գրանցված դեպքը հավելյալ անգամ ապացուցում է ադրբեջանական ղեկավարության կեղծ և շինծու պնդումների ողջ էությունը, միջազգային հանրությանը ակնհայտ և անթաքույց ստելու և մոլորեցնելու գործելաոճը։

Ավելին, տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, ինչպես հերթական անգամ խոստովանել էր Իլհամ Ալիևը հունվարի 10-ի հայտարարությամբ:

Վաղուց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի լկտի պահվածքի, միջազգային հանրության կոչերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելու միակ պատճառը ստեղծված ամենաթողությունն է, խաղաղապահ առաքելության նկատմամբ ցուցաբերվող արհամարանքն ու միջազգային շահագրգիռ բոլոր դերակատարների կողմից հասցեական ու գործնական պատժիչ գործողությունների բացակայությունը։

Այս պահին Գորիս քաղաքում և ՀՀ այլ բնակավայրերում հարյուրավոր քաղաքացիական անձինք ուղղակի զրկված են իրենց ընտանիքներին վերամիավորվելու հնարավորությունից։ Ադրբեջանական կողմը, օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս հարցով չի համագործակցում ոչ ռուս խաղաղապահների, ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ոչ էլ այլ միջազգային կառույցների հետ»,- գրել է նա։

49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար ԶՊՄԿ-ն շարունակում է բարելավել ազդակիր բնակավայրերի կենցաղըՌուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համարՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ Հարցում