Չինաստանին հասկացրել ենք, որ Ռուսաստանի նկատմամբ նրա դիրքորոշումը կորոշի Պեկինի հետ ԵՄ հարաբերությունների որակը. Բորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Եվրամիությունը քննադատել է Պեկինին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանին աջակցելու համար՝ դա որակելով ՄԱԿ-ի հանդեպ երկրի պարտավորությունների «կոպիտ խախտում»: Այս մասին գրում է golosameriki.com-ը:
«Չի կարելի կանգնել ագրեսորի կողքը», - ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պեկին այցից առաջ:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամից ակնկալվում է, որ նա կպաշտպանի կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, իսկ Չինաստանը արդար աշխարհին նպաստելու բարոյական պարտք ունի», - հավելել է նա:
Բորելը նաև ասել է, որ հույս ունի, որ Պեկինը կփոխի իր դիրքորոշումը:
«Մենք Չինաստանին հասկացրել ենք, որ Ռուսաստանի դաժանությունների և ռազմական հանցագործությունների նկատմամբ նրա դիրքորոշումը կորոշի Պեկինի հետ մեր հարաբերությունների որակը», - ասել է նա:
Աղբյուրը նկատում է, որ Բորելը ոչ բնորոշ կոպտությամբ է արտահայտվել Չինաստանի մասին: Այս մեկնաբանությունները հիմք են տվել, որպեսզի երկու ազդեցիկ եվրոպացի առաջնորդները Չինաստան կատարած այցի ժամանակ շեշտեն, որ ԵՄ-ի և Պեկինի հարաբերությունները կախված կլինեն Ռուսաստանի հետ Չինաստանի բարեկամությունից:
Սպասվում է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ բանակցություններում Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը կնախազգուշացնեն Չինաստանին Ռուսաստան զենք չուղարկելու մասին։