Երևան, 23.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ցանկացած այլ երկրում նման դեպքերը բուռն ընդվզում կառաջացնեին, իսկ մենք հանդուրժեցինք անգամ հայրենիքի կորուստը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր ՄԻՊ թեկնածությունը, իշխանության ներկայացուցիչները սպառնալիքներ հնչեցրին ընդդիմության թեկնածուի հասցեին: Մինչ այդ իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ նման տարբեր միջադեպերի էինք ականատես եղել:

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով նախ ԱԺում տեղի ունեցածին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ վերոնշյալ անձինք պատահականորեն են հայտնվել ԱԺ-ում, առավել ևս պատահականորեն՝ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում։

«Նրանց, որպես պատգամավորների թեկնածուներ, անձամբ ընտրել է վարչապետ կոչեցյալը, որպես իրեն հավատարիմ կամակատարներ: Բացի այդ, վարչապետ կոչեցյալն է որոշել իր կամակատարների պաշտոններն ու անդամակցությունը ԱԺ հանձնաժողովներում։ Նրանք գաղափար չունեն, թե ինչ է քաղաքականությունը, առավել ևս մարդու իրավունքները, քաղաքավարության տարրական կանոնները։ Նրանց միայն մեկ բան է հետաքրքրում՝ պահպանել իրենց դիրքերը ՔՊ-ում, որն էլ նշանակում է փող, արտոնություններ, արտասահմանյան շրջագայություններ, վայելքներ։ Իսկ դրա համար պետք է անվերջ ցուցադրել հավատարմությունը վարչապետ կոչեցյալի նկատմամբ, նրան քծնել, հաճոյանալ։ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում ընթացող այդ, ներեցեք՝ բալագանը, սպառնալիքները, հարձակումները և այլն, պետք է դիտարկել նշված համատեքստում»,-ընդգծեց Ա. Իշխանյանը:

Ավետիք Իշխանյանի խոսքով, այն, ինչ տեղի է ունենում, միայն վերջին ժամանակահատվածում չէ: Խոսելով նաև անպատժելիության մասին՝ նա մինչ այս տեղի ունեցած մի շարք այլ իրողությունների մասին հիշեցրեց: «Դեռևս 2019 թ. բանտում հացադուլից մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը, որին կեղծ մեղադրանք էր առաջադրվել։ Նույն 2019 թ. դաժան ծեծի ենթարկվեց պայմանագրային զինծառայող Արա Մխիթարյանը, որը մինչ այժմ կոմայի մեջ է։ Առաջին դեպքում ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, երկրորդ դեպքում, իմ համոզմամբ, իրական մեղավորը նույնպես չենթարկվեց պատասխանատվության և այժմ պատգամավոր է։ Հիշենք նաև այսօրվա ԱԺ փոխխոսնակի հարձակումը լրագրողի վրա, Ապարանում երեք երիտասարդների սպանությունը, Սոնա Մնացականյանի, Արմեն Գրիգորյանի ողբերգական մահերը, էլ չեմ ասում խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության վայրագությունների մասին։

Արդեն կարելի է վստահաբար պնդել, որ մենք գործ ունենք ոչ միայն անպատժելիության, այլև իշխանության կողմից նման հանցագործությունների խրախուսման հետ։ Այնպես որ, այդ հոխորտանքներ հնչեցնողները հույս ունեն, որ իրենց տերը, այն է՝ վարչապետ կոչեցյալը, կնկատի և կողջունի իրենց պահվածքը։ Այսօր խոսել Հայաստանում իրավականությունից, առավել ևս՝ մարդու իրավունքներից, ուղղակի զավեշտալի է: Հիշեցնեմ, որ Հայաստանում գործում է հայտնի բռնակալ, նախկինում լրագրող Դուչեի (Բենիտո Մուսոլինի) հռչակած կարգը. «Մեր բարեկամներին և ընկերներին թույլատրվում է ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»»,-հավելեց իրավապաշտպանը:

Իսկ թե ինչպե՞ս իշխանությունը հասավ այս աստիճանին, Ավետիք Իշխանյանը նկատեց. «Իշխանությունների սանձարձակությունների համար պատասխանատու են ոչ միայն իրենք, այլև, իմ համոզմամբ, առաջին հերթին հասարակությունը։ Ցանկացած այլ երկրում նման դեպքերը հասարակության բուռն ընդվզումն ու զայրույթը կառաջացնեին, ժողովուրդն ինքնաբուխ կլցվեր փողոցները, և իշխանության ժամերը հաշված կլինեին։ Իսկ մե՞նք... Իսկ մենք հանդուրժեցինք այս ամենը և հարմարվեցինք։ Հանդուրժեցինք նույնիսկ հայրենիքի կորուստը։ Սա նշանակում է, որ մեր հանրությունն իր գերակշիռ մասով քաղաքակիրթ չէ, չունի արժեքներ և «ըմբռնումով» է մոտենում այս ամենին»:

Իշխանյանի համոզմամբ, 2018թ.-ին, ստի և կեղծիքի հեղափոխության անվան տակ աշխարհաքաղաքական դավադիր գործարք էր գործում, որի բաղադրիչներից առաջինը Արցախի հանձնումն էր։ «Այս դավադիր ծրագիրը շարունակվում է։ Բնականաբար, այն ինչ-որ պահի կարող է ձախողվել։ Ձախողման դեպքում սպասվում է իրավական կամ ոչ իրավական հաշվեհարդար դավադիր ծրագիրն իրականացնողների և նրանց սպասարկողների համար։ Բնական է, որ թիվ մեկ դավադիրն իր հովանավորներից անվտանգության երաշխիքներ է ստացել, և վտանգի դեպքում նա, պատկերավոր ասած, կթռնի Հայաստանից՝ թողնելով իր կամակատարներին բախտի քմահաճույքին»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայր Կազմվել է աշխարհի ամենահրապուրիչ քաղաքների ցանկը Ուղիղ եթերում մի քանի վայրկյան գեղեցկության ֆիլտրի անջատվելու հետևանքով բլոգերը կորցրել է 140 հազար հետևորդԻրանը Ռուսաստանի հետ 500 միլիոն եվրոյի գաղտնի ռազմական համաձայնագիր է կնքել. Financial TimesՀայաստանը մրգի և բանջարեղենի պահածոների՝ Ռուսաստան մատակարարողների առաջին տասնյակում էՎրացիները արգելում են են հայ վարորդների մուտքը Հայաստան պահանջելով 700 դոլար. բեռնատարի վարորդԵս պետք է այնտեղ չլինեի․ Մխիթարյանը խոսել է իր խփած գոլի մասին Ռուսների պատճառով` բանակցություններում էական արդյունքներ չկան. Զելենսկի Իսպանիայում հաքերը շքեղ հյուրանոցների համար ընդամենը մեկ ցենտ է վճարել Հայտնի են դարձել 2026 թվականի ամենահուսալի ավտոմեքենաները Հոլիվուդյան Top 5 ամենաթեժ սկանդալները, որոնք ցնցեցին աշխարհը Իսկ հյուր չհարգողին ոնց էին անվանում Գյումրիում, հիշո՞ւմ եք․ Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ-ում կործանիչից արձակվող անօդաչու սարք են ստեղծել Իրանը հայտնել է փետրվարի 26-ին ԱՄՆ-ի հետ հնարավոր նոր բանակցությունների մասին 103 տարեկանում կյանքից հեռացել է գնդապետ Պետրոս Պետրոսյանը «Ատալանտան» տանը կամային հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ Վրաստանը 2024-ին ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրում է ստացել, քան Հայաստանն ու Ադրբեջանը միասին վերցրածԱՄՆ-ն տասնամյակների ընթացքում առաջին անգամ Թայվանից ավելի շատ ապրանք է ներկրել, քան մայրցամաքային ՉինաստանիցՀրդեհ արտադրամասում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են բռնկված հրդեհը Գլոբալ տաքացումը վտանգի տակ է դնում սուրճի համաշխարհային շուկան Աֆղանստանը Պակիստանին մեղադրել է տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ Ուկրաինային անհրաժեշտ է ևս 250 000 զինծառայող՝ Ռուսաստանին հաղթելու համար. TimesԼվովում ձերբակալել են ահաբեկչությունը կատարելու մեջ կասկածվող կնոջը Շան լիզելուց հետո կնոջ բոլոր վերջույթներն անդամահատել են Ինչո՞ւ է կարմրուկը դեռևս սպառնում Եվրոպային Լա Լիգան կուսումնասիրի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Օսասունա»-«Ռեալ» հանդիպման տեսագրությունըԻրանի Փարանդ քաղաքում մի քանի պայթյnւն է որոտացել Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Ամբողջ այս մրցաշարը փողի մասին է՝ փող, փող ու էլի փող․ Բլատերը քննադատել է ԱԱ-2026-ըՀնդկաստանը հետաձգել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները՝ մաքսատուրքերի անորոշության պատճառովԵվրոպացիները Ժնևում նստած էին նախասրահում ու սուրճ էին խմում, մինչ եռակողմ բանակցությունները ընթանում էին․ ԼավրովՀայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով, կփաթեթավորեն և կարտահանեն․ Նարեկ ԿարապետյանԵթե պшտերազմն ավարտվի, Ուկրաինայի ֆինանսավորումն էլ կավարտվի․ Օրբան Թրամփը հայտարարել է նախկինում սահմանված մաքսատուրքերը 10%-ից 15% բարձրացնելու մասինBottega Veneta-ն թարմացնում է Veneta պաշտամունքային պայուսակը՝ 11 գույն, չորս չափս և անհավանական բարձր գինԺողովուրդը խաղից դուրս է, ընտրությունը իմիտացիա․ ինչպես է վերարտադրվում իշխանությունը․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ֊ն տարածաշրջանում ահռելի քանակությամբ զենք է կուտակում. Արշակ ԿարապետյանԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել 46 ռուսաստանցու և Իրանի 2 քաղաքացու նկատմամբԲա չիմացաք․ ո՞վ է բերել Նիկոլին․ Արմեն ԱշոտյանՀորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ․ Փեզեշքիան ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է եռակողմ բանակցությունները Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասինՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին Ընտրություններին կմասնակցենք ԲՀԿ-ի հետ՝ միանում ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին Ընտրություններին կմասնակցենք ԲՀԿ-ի հետ․ միանում ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին․ Սուրեն Սուրենյանց Սպասվում են տեղումներ, բուք, ջերմաստիճանը կնվազի Որքան էլ փորձ արվի ուղղորդել կամ պարտադրել օրակարգ, վերջնական խոսքը միևնույն է մնում է քաղաքացուն․ Ռիտա ՏոնոյանԳրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթել է Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբում