Ադրբեջանի և Հայաստանի միջև սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից. ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ նման քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, Մոսկվան և նրա դաշնակիցներն էլ պատրաստ են դրան։
«Այդպիսի որոշումները համաձայնեցվում և հաստատվում են ՀԱՊԿ-ում, բարձր մակարդակում հաստատվում են Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, ինձ թվում է, որ այստեղ էլ ամեն ինչ հասկանալի է՝ ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։ Հենց որ նրանք պատրաստ լինեն, կարող ենք վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ մոդալությունների ամրապնդմանն ուղղված առարկայական աշխատանքին։ Այնպես որ, գնդակը Երևանի դաշտում է»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով, Ռուսաստանին գոհացնում է ՀԱՊԿ ներկայացուցիչներին ընդունելու Երևանի շարունակական հետաքրքրությունը։