Շեշտադրեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հրատապ անհրաժեշտությունը՝ ակնկալելով Շվեդիայի աջակցությունը. Թագուհի Թովմասյան
ԲԼՈԳՕրերս խորհրդարանում հանդիպեցինք Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության անդամների հետ։ Գործընկերներիս ներկայացրի շրջափակված Արցախում տիրող իրավիճակը։ Ընդգծեցի Արցախ միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը, որպեսզի արձանագրեն, թե ինչպես են ադրբեջանցիները յուրաքանչյուր օր ոտնահարում Արցախի խաղաղ բնակչության կյանքի և մյուս հիմնարար իրավունքները։ Քննարկման ընթացքում ահազանգեցի, որ Ադրբեջանը Արցախի հայաթափման հանցավոր նպատակ է հետապնդում, իսկ 115 օրվա շրջափակման պայմաններում արցախահայությունը պայքարում է ողջ մնալու համար։ Շեշտադրեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հրատապ անհրաժեշտությունը՝ ակնկալելով Շվեդիայի աջակցությունը այս հարցում։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



