2023-ի մարտին 2022-ի մարտի համեմատ բենզինի գինը նվազել է 26,9 տոկոսով, իսկ դիզվառելիքինը՝ 2,8 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 4.6%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 0.2% գնաճ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վիճակագրության կոմիտեից:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.4% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.2%-ով:
2023թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 7.0% և 1.5%-ով:
2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 26.9% և 2.8%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 14.4% և 6.1% գնանկում:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ սակագներն աճել են 6.0%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 0.4%-ով