Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Արսենն ամենուր է, իմ օրվա, իմ բարի լույսի մեջ է, ապրում եմ իրենով». Արսեն Աբրոյանը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 10-ին․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արսենն անսահման բարի էր, կամեցող, նվիրված որդի ու եղբայր, նվիրված ընկեր, հարազատներին հասնող ու սիրող: Բարձրահասակ էր, խոշոր ու բարի աչքերով: Շատ լռակյաց էր, իր կարգախոսն էր՝ շատ լսել, քիչ խոսել, գործով էր ամեն ինչ ապացուցում: Փոքր ժամանակ շատ աշխույժ էր, այնքան, որ ինքն իրեն կարող էր վնասել: Հիշում եմ՝ մի օր բավականին հոգնած նայեցի մեծ-մեծ աչքերին ու ասացի՝ Արսե՛ն ջան, ախր մեղք եմ, ինչո՞ւ խելոք չես մնում: Պատասխանեց՝ մա՛մ, ուզում եմ խելոք մնալ, չեմ կարողանում: Էներգիան անսպառ էր: Ու եկավ մի տարիք, երբ հանդարտվեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Արսենի մայրիկը:

Մայրիկի խոսքով՝ դեռ փոքր տարիքից սիրում էր նշան բռնել ու միշտ նշանակետին էր հարվածում, այն ժամանակ մեծ ուշադրություն չէին դարձնում այդ սովորությանը. «Ասում են՝ զինվորական ծառայության ժամանակ Արսենը չէր վրիպում, միշտ նշանակետին էր հարվածում: Տիրապետել է տարբեր զենքերի, իրեն ճանաչել են որպես նռնակաձիգ Արսեն: Մայիսին երկրի տարբեր անկյուններից տղաները զորավարժությունների էին գնացել Սիսիան, Արսենը նռնականետով 500 մետրի վրա փոքր քարի է հարվածել, առաջին տեղը զբաղեցրել: Ցանկացել են խրախուսել, արձակուրդ տրամադրել, բայց, կորոնավիրուսով պայմանավորված, նա այդպես էլ հերթական արձակուրդ չեկավ: Ծառայության ողջ ընթացքում միայն մեկ անգամ տուն եկավ»: Լավ նշանառու լինելու հիմքում մաթեմատիկան չլինել չի կարող: Տիկին Անժելան ասում է՝ շախմատ շատ էր սիրում Արսենը:

«Վատ չէր սովորում, բայց կարող էր ավելի լավ սովորել, ուներ այդ կարողությունը: Դպրոցից հետո ուսումը շարունակեց Մարտունիի քոլեջում՝ որպես ավտոմեխանիկ: Նաև բռնցքամարտի է հաճախել, ֆիզիկապես ևս շատ ուժեղ էր: Ամեն ինչ սիրով էր անում: Իմ երեխաներից ամենափոքրն է, բայց տան հոգսն իր վրա էր վերցնում»: Արսենը ժամկետային զինծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 17-ին, ծառայել է Սյունիքի մարզում՝ Մեղրի-Ագարակում:

«Շատ ուրախ էր ծառայության ընթացքում, ամեն ինչից գոհ: Երբ հեռախոսով խոսում էինք, ու խնդրում էի պատմել ծառայությունից, միշտ ասում էր՝ ծառայում ենք, ի՞նչ պատմեմ, դուք ձեզանից պատմեք: Հիմա ենք արդեն հասկանում, թե որքան դժվարություններ է նա տեսել: Նվիրված էր իր ծառայությանը, նվիրված զինվոր էր: Տարբեր մրցումների է մասնակցել, բայց երբեք չի զանգել ու ասել՝ Հայաստանի մասշտաբով այս կամ այն մրցույթում առաջին տեղն եմ զբաղեցրել: Մեր հարևանությամբ ապրող տղան, որը նույնպես ծառայում էր Մեղրի-Ագարակում, զանգել էր իրենց տուն, ասել՝ Արսենն այնքան լավ է կրակում, որ կարող է նրան, որպես խրախուսանք, տուն ուղարկեն: Բայց նա չէր սիրում այդ մասին մեզ հետ խոսել, ինքն իրեն գովել:

Երբ այդ օրը զանգահարեց, ասացի՝ Արսե՛ն ջան, Տիգրանն ասում է, որ առաջին տեղն ես գրավել, ինչո՞ւ չես ասում: Արձագանքեց՝ մա՛մ, կարող է խրախուսեն, տուն գամ, լավ կլինի, որ գամ, բոլորիդ տեսնեմ: Ես էլ այդ օրն անգամ ասացի՝ դու ամեն անգամ որպես լավ նշանառու աչքի ես ընկնում, դա իմ սրտով չէ: Դու աչքի մի ընկիր, ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել, խաղաղություն չկա, կարծես սիրտս մի բան վկայեր: Ասացի՝ եթե պատերազմ սկսվի, առաջինը քեզ են տանելու: Նեղացավ ինձանից՝ եթե թուրքը գլուխ բարձրացնի, կարո՞ղ է թողնենք գա, հասնի մեր հայրենիքին, հենց դա կանխելու համար ենք այստեղ: Հետո էլ հավելեց՝ Հայաստանի, ոչ թե գնդի մասշտաբով առաջին տեղն եմ գրավել, պետք է հպարտանաս, մա՛մ: Անգամ փոշմանեցի իմ ասածից»:

Երեք ամիս էր մնացել, որ Արսենը զորացրվեր, բայց պատերազմն ամեն ինչ փոխեց. «Պատերազմի օրերին դիրքերում էին, իրենց հերթապահության ժամկետն արդեն լրացել էր, բայց շարունակում էին մնալ դիրքերում: Հոկտեմբերի 2-ին իջնում են, ու իրենց միանգամից տանում են Ջրական, որտեղ ահավոր ծանր մարտեր էին ընթանում, որի մասնակիցն է դառնում Արսենը: Ձայնագրություն կա, որտեղ հրամանատարն իրեն ասում է՝ Աբրոյա՛ն, հեռու, մի՛ կրակի: Բայց Արսենը չի լսում, շարունակում է կրակել: Հրամանատարը եկել էր մեր տուն, բավականին երկար զրուցեցինք: Նա Արսենին համեմատում է մրջյունի հետ, ասում՝ նա գիտակցաբար էր կռվում, իր քաշից կրկնակի ծանր երկու զենք է կրել ամբողջ պատերազմի ընթացքում, վիրավորների է դուրս բերել, տանկեր խոցել: Իր հրամանատարն է պատմել՝ զրահապատ տանկը մոտենում էր հետևակով, Արսենը մեկ տանկի հետևակ է ոչնչացրել: Հրամանատարի խոսքով, անգամ այդ ժամանակ էր համեստությամբ աչքի ընկնում՝ իբր ինչ արեցի»:

Ի դեպ, պատերազմի օրերին ընկերները Արսենին «Զարզանդ» են անվանակոչել: Մայրիկի խոսքով, հոկտեմբերի 9-ին հնարավորություն են ունեցել վերադառնալու Մեղրիի զորամաս: «Բայց չի եկել, մահվան աչքերի մեջ նայելով՝ առաջ է գնացել, Արցախում է մնացել՝ իր զինակից ընկերների ու հրամանատարի կողքին: Զինվորը տեսնի պատերազմն ու դրա ողջ ընթացքը, հնարավորություն ունենա վերադառնալու, բայց մնա, էլ հերոսն ինչպե՞ս է լինում: Ափսոսում եմ, որ պետությունը նման զինվորի համար առ այսօր ոչինչ չի արել:

«Մարտական ծառայության» ու ֆիդայական այլ մեդալներով են պարգևատրել, բայց արդյոք դա համարժե՞ք է որդուս արածին: Ծնողի համար իր երեխային կորցնելուց ավելի մեծ ցավ չկա, բայց հետագա սերունդների համար տղաների անունները պետք էր ճանաչելի դարձնել»: Արդեն ականատեսների խոսքերով, հոկտեմբերի 10-ից ողջ գիշերը քարե կարկուտ է թափվել երկնքից, բացի դա, նաև դեմ առ դեմ են կռվել տղաները: «Արսենիս մի թևը վիրավոր է եղել, այդպես շարունակել է կռիվը: Դեպքը եղել է հոկտեմբերի 10-ի առավոտյան, հարվածել են «սնարյադով»»: Մինչև վերջին օրը մայրիկը չի իմացել, որ որդին պատերազմի դաշտում է: «Զանգում էր, շատ կարճ խոսում, ասում էր՝ բոլոր հեռախոսները ձայնագրվում են, Մեղրիում եմ: Հարցնում էի՝ ձեզ չեն տանելու, չէ՞, ռազմի դաշտ, ասում էր՝ չէ, չեն տանելու, բայց ամեն ինչ շատ խառն է: Հոկտեմբերի 10-ին դեպքը եղել էր, 12-ին Արսենն արդեն տանն էր: Իսկ հիմա՞…

Արսենն ամենուր է, իմ օրվա, իմ բարի լույսի մեջ է: Ապրում եմ իրենով: Գիտեմ, որ իրեն հավերժ չեմ կորցրել, կգա օրը, և կհասնեմ իրեն: Երբեք չեմ էլ մտածի այն մասին, որ հավերժ կորցրել եմ որդուս: Երբեմն հետադարձ հայացք գցելով՝ ինքներս մեզ նաև հարց ենք տալիս, թե ո՞նց ենք ապրում այս ցավի հետ, այդ ի՞նչ ուժ է մեզ պահում»: Արսենի մասին գիրք է գրվել, որը կպատմի խոշոր ու բարի աչքերով տղայի կյանքի մասին՝ սկսած մանկությունից մինչև պատերազմական օրեր: Որոշ ժամանակ անց գիրքը կհայտնվի ընթերցողի սեղանին: Մայրիկն ասում է՝ որդիս պետք է պատմություն ունենա:

Հ. Գ. - Արսեն Աբրոյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ունի մեդալներ նաև տարբեր կազմակերպությունների կողմից: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը: Գյուղը 44- օրյա պատերազմի ժամանակ 10 զոհ է ունեցել, մեկ զոհ էլ՝ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ, բայց չունի պանթեոն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել