Մակրոնը կատաղի քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «աջակցել» է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Կրեմլի խոսնակը կիսվել է իր արձագանքով լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, ով հարցրել է, թե ինչպես է Ռուսաստանը դիտարկում Փարիզի դիրքորոշումը մի երկրի տարածքում միջուկային զենքի հայտնվելու անթույլատրելիության վերաբերյալ։
«Մենք վաղուց չէինք լսել նման կատաղի քննադատություն Ֆրանսիայի նախագահի կողմից Միացյալ Նահանգների հասցեին»,- ընդգծել է Դմիտրի Պեսկովը։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ երկրներն իրավունք չունեն միջուկային զենք տեղակայել այլ պետությունների տարածքում։ Նա նման հայտարարություն էր արել՝ ի պատասխան Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի ծրագրերի։