Հայաստանում Հրվ. ռազմական օկրուգի օդաչուները ոչնչացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի օպերատիվ-մարտավարական ավիացիայի զինծառայողները օդային մարտում խոցել են պայմանական հակառակորդի թիրախները։
ՄիԳ 29 բազմանպատակային կործանիչների օդաչուները մարտական ուսումնական թռիչքների ժամանակ իրականացրել են օդային մարտերի վարման հնարքներ, որսացել և ոչնչացրել են օդաչուավոր և անօդաչու մեքենաներ, ինչպես նաև խուսափել են պայմանական հակառակորդի ինքնաթիռների հարձակումից։
Նաև հսկիչ ստուգման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել օդաչուների աշխատանքին` համագործակցելով թռիչքների կառավարման խմբերի և թռիչքային հերթափոխ ապահովող ստորաբաժանումների հետ։
Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 130 զինծառայող ներգրավվել է մարտական ուսումնական թռիչքներում, ներգրավվել է շուրջ 25 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ 29 բազմաֆունկցիոնալ կործանիչներ։