Անահիտ Մանասյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ազգային ժողովը 69 կողմ 0 դեմ ձայներով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Անահիտ Մանասյանին: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին ընտրությանը։
Քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր։
Նշենեք, որ Մանասյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Նշենք, որ Անահիտ Մանասյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ, ապա ուսանել է նաև ասպիրանտուրայում։ 2016 թվականին մի քանի ամիս սովորել է նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։
Ներկայում Անահիտ Մանասյանը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն է։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



