Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ռազմիկը տան մեծն էր, իր շնչով շատ բան էր կատարվում մեր տանը, հիմա էդ շունչը ծանրացել է». Ռազմիկ Գրիգորյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ Ջրականում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Զրույցներ են լինում, երբ ասելիքն այնքան շատ է, բայց խոսելիս կարծես վերջանում են բոլոր բառերը: Հիմնականում անասելի խանգարում է հուզմունքը: Երբ դեռ օրեր առաջ զանգահարեցի ու զրուցեցի Ռազմիկի մայրիկի՝ տիկին Արևիկի հետ, վստահ էի, որ զրույցի ընթացքում մայրիկի հուզմունքը նյութը գրելիս ինձ է փոխանցվելու, ինչպես միշտ է լինում: Մայրիկը Ռազմիկին որպես հետաքրքրասեր երեխա է բնորոշում: «Սիրում էր ամեն ինչով զբաղվել, ուսումնասիրել: Դեռ փոքրուց էր այդպիսին: Չէի ասի, թե շատ հանգիստ երեխա էր, բայց նաև շատ շարժուն էլ չէր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արևիկը:

Դպրոցական տարիներին տղային «Մայրենին» ու «Մաթեմատիկան» էին շատ հետաքրքրում: «Գերազանց չէր սովորում, բայց անբավարար գնահատականներ էլ չէր ստանում: Միշտ ասում եմ՝ ընդունակ էր, բայց սովորել չէր սիրում»: Դպրոցից հետո Ռազմիկն ուսումը շարունակել է Քաջարանի պետական արհեստագործական ուսումնարանում՝ ծրագրավորման բաժնում, հետո զորակոչվել բանակ: Ծառայության առաջին 6 ամիսն անցկացրել է Լուսակերտի զորամասում, ստացել սերժանտի կոչում, հետո տեղափոխվել Դիլիջանի զորամաս. «Այնտեղ արդեն ծառայությունը շարունակեց որպես կրտսեր սերժանտ: Ռազմիկը հրետանավոր էր: Շատ էր սիրում ծառայությունը: Երկու տարվա ընթացքում Լուսակերտի և Դիլիջանի զորամասերից շնորհակալագրեր, խրախուսական նամակներ ու մեդալներ է ստացել»։

Ռազմիկը զորացրվել էր, վերադարձել տուն, արդեն աշխատում էր: Բայց պատերազմը նաև նրա կյանքի ընթացքը փոխեց: Ծառայությունից վերադառնալուց մեկ տարի հետո սկսվեց 2020 թ.-ի պատերազմը: Մայրիկի խոսքով, հենց առաջին օրը որդուն ՄՈԲ-ով տարան պատերազմ: «Սեպտեմբերի 28-ին իրենք շարժվել էին Քաջարանից: Ինձ հետ խոսելուց ինքը երբեք հստակ չէր ասում, թե որտեղ է: Միշտ ասում էր՝ մա՛մ, Ջերմուկում ենք: Իսկ հայրիկն ասում է, որ Ջրականում են եղել: Նա էլ է պատերազմի մասնակից: Իրարից ընդամենը 500 մետր հեռավորության վրա են եղել, բայց մեկը մյուսից տեղեկություն չեն ունեցել»: Ռազմիկն այդ ողջ ընթացքում խոսել է տան անդամների հետ, մայրիկն ասում է՝ միայն վերջին օրը չի կարողացել որդու հետո խոսել:

«Զանգում էր, զանգն անջատվում էր, հետ էինք զանգում, անհասանելի էր: Միայն եղբոր հետ է երկու բառ կարողացել խոսել»: Ռազմիկը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ Ջրականում, անօդաչուի հարվածից: Բեկորը սրտին է դիպել: Ռազմիկի մահվան բոթը ժամեր անց հասել է Քաջարան: Ռազմիկը տան ավագ որդին էր։ «Շատ դժվար է առանց Ռազմիկի, սարսափելի դժվար: Նստում եմ իր նկարների դիմաց, խոսում ու կռվում նկարների հետ, թե ինչի գնաց: Երկու երեխա էլ ունեմ՝ տղա ու աղջիկ: Իմ երեք երեխաներին էլ հավասար սիրում եմ, բայց ինքը տան մեծն էր, իր շնչով շատ բան էր կատարվում մեր տանը: Հիմա էդ շունչը ծանրացել է, անգամ քույրն ու եղբայրը չեն կարողանում շնչել»:

Հ. Գ. - Ռազմիկ Գրիգորյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Քաջարանի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել