Արթիկ քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է մեկուկես ամսական տղայի դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել «Արթիկի» շտապ բուժօգնության կայանից, որ նույն օրը՝ ժամը 03:30-ին, բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է երեխայի դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մոտ մեկուկես ամսական Վ. Հ.-ն է:
Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



