«Ասի՝ տղերք, նա ադրբեջանցի է, պիտի բռնենք». ինչ է պատմում ադրբեջանցուն բռնած կապանցի անտառապահը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքի մարզի Կապանի Աճանան բնակավայրի մոտակայքում հայտնաբերված ադրբեջանցուն առաջինը տեսել, կասկածել ու իրավապահ մարմիններին ահազանգել է Կապանի անտառտնտեսության անտառապահ Արա Սուքիասյանը։ «Լուսադեմին մոտ էր, որ ինձ զանգահարեցին, ասացին՝ տագնապ է աշխատանքի վայրում, շուտ հասեք։ Տնօրենս՝ Սասուն Մանուկյանն, ասաց, որ պետք չի խուճապի մեջ ընկնել, ընդամենը պիտի հսկենք անտառային ճանապարհները, ցույց տանք կածանները ու ասաց՝ այն ադրբեջանցին այս կողմերում է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արա Սուքիասյանը։ Նրա պատմելով՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, իր տնօրեն Սասուն Մանուկյանին տեսել է վաղ առավոտյան Վերին Խոտանան գյուղի հատվածում։ «Մարզպետը բոլորին տեղաբաշխում է ըստ դիրքերի՝ անտառային ճանապարհների ու կածանների տարբեր հատվածներում։
Ավելին՝ այստեղ