ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին շարունակվող ագրեսիայի համար․ Ադամ Շիֆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խորապես մտահոգված եմ Սյունիքում հայ զինվորների վրա ադրբեջանական զինուժի կողմից վերջերս տեղի ունեցած հարձակման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 6 զինվոր։ Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադարձել է Տեղ գյուղի սահմանային հատվածում ապրիլի 11-ին ադրբեջանցիների իրականացրած ռազմական սադրանքին։
«Այն փաստը, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի համաձայնագիրը՝ շարունակելով շրջափակել Լաչինի միջանցքը, միայն հաստատում է հակազդեցության գործողությունների հրատապ անհրաժեշտությունը։
ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին իր շարունակվող ագրեսիայի գործողությունների համար՝ կանխելու պատերազմի հերթական բռնկումը և ապահովելու, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության մեջ»,- գրել է նա։