Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սահմանային բախումը Սյունիքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումը տեղի ունեցավ ապրիլի 11-ին: Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փոփոխությունից հետո այդ համայնքի վարչական տարածքում հայտվել էին ադրբեջանական զինվորականներ և սկսել էին արագ տեմպով պոստեր դնել և ամրաշինական աշխատանքներ կատարել: ՀՀ ԱԱԾ-ն նույն օրը երեկոյան հայտարարություն տարածեց, որ եղել են քարտեզների տարընթերցումներ և 5 կետերում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայված:

Ապրիլի 11-ին Նույն հատվածում հայկական ստորաբաժանումների կողմից ամրաշինական աշխատանքներ կատարելու ընթացքում ադրբեջանցի զինծառայողները սադրանք են իրականացրել (տեսանյութ), որը վերածվեց ռազմական բախման: Արդյունքում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր, այդ թվում՝ Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 13-ի նիստի ժամանակ հայտարարեց, որ «Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ի՝ Պրահայում, և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին» միաժամանակ պատրաստակամություն հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով 2 կողմերի զորքերի հետքաշմանը,  «որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք»: Նիկոլ Փաշինյանը դա բխեցնումում է Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածություններով (այսինքն Պրահայում և Սոչիում նման պայմամավորվածություն է եղել): Ի դեպ, ապրիլի 12-ի ԱԺ-ում կառավարության հաց ու պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանցիների նման գործելակերպը կանխատեսելի էր (մեկ շաբաթ առաջ նույն տեղում հայտարարել էր, որ էսկալացիա չի լինելու) և դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էր կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է: Ապրիլի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

Ապրիլի 12-ին Իրադարձություններին առաջինն արձագանքեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածները՝ կապված 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ»: Նաև կոչ է արվում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստակամություն է հայտնվում աջակցել այդ ջանքերին նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ:

Իրադարձությունների համատեքստում բազմաթիվ հրապարակումներ եղան ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև այն ենթատեքստում, որ նրանք Հայաստան էին եկել փաստացի ՀԱՊԿ դիտորդների փոխարեն, որոնցից հրաժարվել են ՀՀ իշխանությունները: Այդ առիթով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ապրիլի 12-ի ճեպազրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանն անհապաղ միջոցներ է ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար՝ Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև փոխհրաձգությունից հետո»: Ի դեպ, Զախարովան շեշտադրումը կատարել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների պահպանման վրա:

Ապրիլի 13-ին հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Ուշագրավ է, որ այդ հայտարարության մեջ նշվում է երկու կողմերց 7 զոհվածների մասին, այն դեպքում, երբ Հայաստանի իշխանամեձ շրջանակները լկուրեր էին տարածում, իբր ադրբեջանական կողմն ավելի մեծ կորուստներ ունի: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի` օկուպացված հայկական դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար:

Նույն օրը ապրիլի 11-ի իրադարջություններին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը, որը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան՝ անընդունելի է որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը:

 

ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի շուրջ

 

Ապրիլի 10-ին լրատվություն տարածվեց, որ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքը նվազել է 80-ից մինչև 42 տոկոս: Դա ցույց է տվել հենց Ռուսաստանի դեսպանատան պատվերով իրականացված ինչ-որ փակ հարցում, որի տվյալները հասանելի են դարձել միայն ռուսական կողմի ներկայացուցիչներին և ուղարկվել են նաև Կրեմլ։ Հոդվածում նշվում է, որ Կրեմլում չափազանց լուրջ վերապահումներ ունեն Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի, ինչպես նաև տեղում աշխատող տարբեր ռեզիդենտների վարքի վերաբերյալ և կարծում են, որ Կոպիրկինը ոչ թե առաջ է մղում Ռուսաստանի շահը, այլ ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ է փաշինյանական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների հետ:

Մասնագիտական շրջանակների կողմի այս լրատվությունն ուշադրության չհասցրեց արժանանալ, որովհետև նույն օրը Ազգային Ժողովը քննարկում էր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդությունը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան էր ընտրում: Սակայն այդ լուրը կաևոր է Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացման համատեքստում: Հատկանշական է, որ դրան նույնիսկ իր ասուլիսում չի անդրադարձել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Այսինքն, դա զուտ հայկական ներքին լսարանի համար էր նախատեսված և տաօրինակ զուգադիպությամբ նախորդեց Տեղ գյուղի իրադարձություններին և համընկավ Սերգեյ Կոպիրկինի այն հատարարությանը, որ  Հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան։ Այդ մասին դեսպանը ասել է լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում: Սրան զուգահեռ թափ է հավաքում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունքը, որոնց աշխատանքը բազմաթիվ իրարամերժ գնահատականների է արժանանում: Նույն օրը՝ ապրիլի 10-ին լրատվություն տարածվեց, որ ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտնել է, որ իրենք Ադրբեջանի հետ կիսում են բոլոր համապատասխան տեղեկությունները պարեկության և այլնի մասին, քանի որ չեն ցանկանում խնդիրներ ունենալ: Թե ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, դիվանագետը չի բացահայտել: Սակայն Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Վագիֆ Սադիգովը հայտարարել է, թե ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ անհանգստություն է առաջացնում Բաքվում:

Միամտություն կլինի կարծել, թե ՌԴ դեսպանը կարող է Հայաստանում գործել իր անմիջական ղեկավարության ուղիղ ցուցումների շրջանակից դուրս: Միաժամանակ հակառուսական տրամադրություններ տարածող հասարակական շրջանակները տևական ժամանակ առաջ են տանում ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական «դավադրության» տեսություններ, որոնք պարբերաբար սրվում են Արցախի շրջափակման, ռուս խաղաղապահների գործողությունների, հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումների և սրացումների ֆոնին, դրանցից առաջ և հետո: Այս անգամ փորձ արվեց այդ տրամադրությունների կիզակետում դնել դեսպան Կոպիրկինին, գուցե փորձ անելով նրա վրա բարդել հայ-ռուսական պաշտոնական հարաբերություններում առկա տարաձայնությունները:

 

ՄԻՊ ընտրություններ

Տևական ժամանակ թափուր լինելուց հետո ապրիլի 12-ին ՀՀ Ազգային ժողովը վերջապես ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանին: Նոր ՄԻՊ-ը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանսայանն է: Քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընդդիմադիր խմբակցությունները նիստին մասնակցեցին, հարցեր տվեցին և ելութներ ունեցան, բայց քվեարկությանը չմասնակցեցին:

ՄԻՊ ընտրություններն անցան բավական սկանդալային պայմաններում: Ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջադրել էին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Սակայն գլխադասային հանձնաժողովն իր սկանդալային քննարկումներից հետո հավանություն չտվեց նրա թեկնածությանը և Ազգային Ժողովի ընտրությանն առաջադրեց  միայն քաղաքական մեծամասնության թեկնածուին:

Էդգար Ղազարյանը պնդում է, որ Անահիտ Մանասյանն առաջադրվել է ՀՀ սահմանադրության նորմերի խախտմամբ և պատրաստվում է դատական կարգով վիճարկել այդ ընտրությունը:

«Արարատյան ալյանս» ինստիտուտ

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան